Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:00

Եւրոխորհրդարանում կոչ են արել հաւասարեցնել ներգաղթեալների սոցվճարները ԵՄ անդամ-պետութիւններում

Եւրոխորհրդարանի ղեկավար Անտոնիօ Տայանին աջակցել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիէրի կոչին՝ հաւասարեցնելու Եւրոպական միութեան անդամ պետութիւններում ապաստան հայցողների համար սոցիալական նպաստները: 

«alikonline.ir» - Եւրոխորհրդարանի ղեկավար Անտոնիօ Տայանին աջակցել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիէրի կոչին՝ հաւասարեցնելու Եւրոպական միութեան անդամ պետութիւններում ապաստան հայցողների համար սոցիալական նպաստները: Տեղեկացնում է «tert.am»-ը:

ԵՄ տարածքում գործող բոլորովին տարբեր չափորոշիչները հանգեցրել են նրան, որ ներգաղթեալները փորձում են ընտրել վերջնական երկիր եւ անդադար տեղաշարժւում մի պետութիւնից միւսը, յայտարարել է Տայանին, ում կարծիքով՝ հարկաւոր է անհապաղ դադարեցնել ԵՄ-ի տարածքում փախստականների տեղաշարժի պրակտիկան։

«Սա համընդհանուր եւրոպական ճգնաժամ է, որը մենք կարող ենք լուծել միայն միասնական ջանքերի շնորհիւ»,- եզրափակել է Եւրոխորհրդարանի ղեկավարը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։