Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:20

Ֆլորիդան սկսում է վերականգնւել «Իրմա» փոթորկից յետոյ

Ֆլորիդայում սկսւել են փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները նահանգով անցած «Իրմա» փոթորիկից յետոյ:

«alikonline.ir» - Ֆլորիդայում սկսւել են փրկարարական եւ վերականգնողական աշխատանքները նահանգով անցած «Իրմա» փոթորիկից յետոյ: Տեղեկացնում է «tert.am»-ը՝ «BBC»-ին յղումով:

Յեցնենք, որ վերջին տասնամեակի հզօրագոյն փոթորիկը Ֆլորիդայի ափերին էր հասել սեպտեմբերի 10-ի գիշերը: Մօտենալով Մայամի քաղաքին այն թուլացել է, սակայն, այնուամենայնիւ, զգալի վնաս է հասցրել նահանգի քաղաքներից շատերին:

Տեղի լրատւամիջոցները յայտնում են 4 զոհի մասին: Մայամիից 25 կմ. հեռաւորութեամբ գտնւող Ֆլորիդա Կիս կղզեխմբում տիրող իրավիճակը փրկարարները բնութագրում են որպէս հումանիտար ճգնաժամ:

«Իրմա» փոթորիկը զգալիօրէն թուլացել է եւ ներկայում արեւադարձային ծովամրրիկ է համարւում:

Նախօրէին «Իրման» հասել էր նաեւ Կուբայի ափերին՝ շարժւելով 250 կմ/ժամ արագութեամբ: Փոթորկից ամբողջովին կործանւել է Կարիբեան Բարբուդա կղզին:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։