Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:40

Թուրքիան Իրաքեան Քուրդիստանի ղեկավարին յորդորել է չեղեալ յայտարարել անկախութեան հանրաքւէն

Թուրքիան Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին յորդորել է չեղեալ յայտարարել անկախութեան շուրջ հանրաքւէն, որը նախատեսւած է սեպտեմբերի 25-ին:

«alikonline.ir» - Թուրքիան Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին յորդորել է չեղեալ յայտարարել անկախութեան շուրջ հանրաքւէն, որը նախատեսւած է սեպտեմբերի 25-ին: Գրում է «tert.am»-ը՝ «Reuters» լրատւական գործակալութեանը յղումով։

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը լրագրողներին ասել է, որ հանրաքւէն աւելորդ խնդիրներ է առաջացնելու առանց այն էլ հակամարտութիւններով լեցուն տարածաշրջանում:

«Այս հանրաքւէն չի համապատասխանում Բարզանիի, քրդերի ու տարածաշրջանի ժողովրդի շահերին»,- նշել է փոխվարչապետը՝ կոչ անելով Բարզանիին անմիջապեէս չեղարկել այն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։