Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:30

ԱՄՆ-ն դժգոհութիւն է յայտնել ՌԴ-ից «S-400» համակարգ ձեռք բերելու Թուրքիայի որոշման կապակցութեամբ

ԱՄՆ-ն դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային «S-400» համակարգ ձեռք բերելու պաշտօնական Անկարայի որոշումից: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ն դժգոհ է Ռուսաստանից զենիթահրթիռային «S-400» համակարգ ձեռք բերելու պաշտօնական Անկարայի որոշումից: Ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով, այս մասին յայտարարել է Պենտագոնի պաշտօնական ներկայացուցիչ Ջոնի Մայքըլը:

«Մենք թուրքական պաշտօնական դէմքերին տեղեկացրել ենք, որ «S-400» համակարգ ձեռք բերելու համար կապւած մտահոգութիւն ունենք: Մենք բաց երկխօսութիւն ենք վարում Թուրքիայի հետ այդ հարցի հետ կապւած եւ ընդգծել ենք ՆԱՏՕ-ի շրջանակում օպերատիւ փոխգործակցութիւնը պահպանելու կարեւորութիւնը՝ ռազմական խոշոր ձեռքբերումների իրականացման հարցում»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը;

Յիշեցնենք, որ նախօրէին Մոսկւան ու Անկարան կնքել են Թուրքիա «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։