Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:40

Մասուդ Բարզանի. «Եթէ Իրաքի իշխանութիւնները չընդունեն քրդերի անկախութեան հանրաքւէն՝ ինքնուրոյն կը գծենք անկախ Քուրդիստանի սահմանները»

Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին յայտարարել է, որ եթէ Իրաքի իշխանութիւնները չընդունեն քրդերի անկախութեան հանրաքւէն, ապա իրենք ինքնուրոյն կը գծեն անկախ Քուրդիստանի սահմաններն ու անհրաժեշտութեան դէպքում պատրաստ կը լինեն պատերազմի:

«alikonline.ir» - Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին յայտարարել է, որ եթէ Իրաքի իշխանութիւնները չընդունեն քրդերի անկախութեան հանրաքւէն, ապա իրենք ինքնուրոյն կը գծեն անկախ Քուրդիստանի սահմաններն ու անհրաժեշտութեան դէպքում պատրաստ կը լինեն պատերազմի: Ինչպէս հաղորդում է «tert.am»-ը՝ այս մասին գրում է թուրքական «BirGün» պարբերականը:

Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքւէի կը գնան այս տարւայ սեպտեմբերի 25-ին: Դրանից յետոյ նախատեսւում է խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Բարզանին նշել է, որ անկախութեան հանրաքւէն ուղիղ իմաստով չի նշանակում ամբողջովին անկախ Քուրդիստան, այլ դա աւելի շուտ կը հզօրացնի քրդական կողմի դիրքերը՝ Բաղդադի հետ բանակցութիւններում:

«Եթէ Բաղդադը չընդունի դա՝ մենք ինքներս կը գծենք մեր սահմանները, անհրաժեշտութեան դէպքում քրդերը պատրաստ են պատերազմի»,- յայտարարել է Բարզանին:

Պատասխանելով այն քննադատութիւններին, թէ հանրաքւէն կաորղ է խարխլել Իրաքի անվտանգութիւնը, Բարզանին ասել է. «Իրաքում անվտանգութի՞ւն կայ»:

Աւելի վաղ Բարզանին ֆրանսիական «France 24» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում յայտարարել էր, որ եթէ իրաքցի քրդերի անկախութեան վերաբերեալ հանրաքւէն խոչընդոտւի՝ դա կը դառնայ նոր արիւնալի պատերազմի պատճառ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։