Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 13:30

Իսրայէլցի նախարար. «Իսրայէլն աջակցում է Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէին»

Իսրայէլն աջակցում է Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հարցով հանրաքւէին եւ կոչ է անում ԱՄՆ-ին նոյնպէս աջակցել իրաքցի քրդերին իրենց այս որոշման հարցում, այս մասին յայտարարել է Իսրայէլի արդարադատութեան նախարար Այելէթ Շաքէդը: 

«alikonline.ir» - Իսրայէլն աջակցում է Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հարցով հանրաքւէին եւ կոչ է անում ԱՄՆ-ին նոյնպէս աջակցել իրաքցի քրդերին իրենց այս որոշման հարցում, այս մասին յայտարարել է Իսրայէլի արդարադատութեան նախարար Այելէթ Շաքէդը: Գրում է «tert.am»-ը:

Ըստ իսրայէլցի նախարարի՝ ԱՄՆ-ն ու Իսրայէլը կարող են էական շահ ունենալ Քուրդիստանի անկախութիւնից եւ չպէտք է խոչընդոտեն գործընթացին:

Աւելի վաղ Իսրայէլի վարչապետ Բինիամին Նաթանիահուն ԱՄՆ-ի այցի ժամանակ նոյնպէս իր աջակցութիւնն էր յայտնել Իրաքեան Քուրդիստանի ղեկավարութեանը՝ անկախութեան հանրաքւէի կազմակերպման հարցում:

Յիշեցնենք, որ իրաքցի քրդերը հանրաքւէի կը գնան այս տարւայ սեպտեմբերի 25-ին: Դրանից յետոյ նախատեսւում է խորհրդարանական ընտրութիւններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:

Աւելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մասուդ Բարզանիին ուղղւած հաղորդագրութեան մէջ պահանջել է հետաձգել հանրաքւէն՝ հաշւի առնելով տարածաշրջանում ստեղծւած իրավիճակն ու ահաբեկչութեան դէմ պայքարի կարեւոր նշանակութիւնը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենեակից յայտարարել են, որ հանրաքէի օրը կը մնայ անփոփոխ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։