Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 13:50

Իւնկէրը տեսանելի ապագայում Թուրքիային ԵՄ-ի կազմում չի տեսնում

Եւրոյանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Իւնկէրը տեսանելի ապագայում բացառել է Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄ-ին: 

«alikonline.ir» - Եւրոյանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Իւնկէրը տեսանելի ապագայում բացառել է Թուրքիայի անդամակցութիւնը ԵՄ-ին: Գրում է «news.am»-ը:

Իւնկէրը Թուրքիայի իշխանութիւններին կոչ է արել դադարեցնել եւրոպացիներին ֆաշիստներ եւ նացիստներ անւանել:

«Ապագայում ԵՄ-ի կազմում կը լինէն 27 անդամ երկրներից աւելի: Բոլոր թեկնածու երկրների հետ բանակցութիւններում առանջնահերթութիւնը օրէնքի գերակայութիւնն է, արդարադատութիւնը եւ հիմնարար արժէքները: Սա բացառում է Թուրքիայի անդամակցութիւնը տեսանելի ապագայում»,- ասել է Իւնկէրը՝ Ստրասբուրգում ծրագրային ելոյթ ունենալով Եւրոխորհրդարանում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։