Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 20 Սեպտեմբերի 2017 15:00

Քլինթոնը «Մութ ու վտանգաւոր» է համրել Թրամփի ելոյթը

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խիստ քննադատութեան է ենթարկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանում Նախագահ Դոնալդ Թրամթի հնչեցրած ելոյթը: Նա այն անւանել է «մութ ու վտանգաւոր»:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը խիստ քննադատութեան է ենթարկել ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի 72-րդ նստաշրջանում Նախագահ Դոնալդ Թրամթի հնչեցրած ելոյթը: Նա այն անւանել է «մութ ու վտանգաւոր»:

Ամերիկեան «CBS» հեռուստաընկերութեան քաղաքական մեկնաբան Ստիֆէն Քոլբերթի «Ուշ երեկոյեան» հեղինակայն հաղորդման ժամանակ նախկին պետքարտուղարն անդրադառնալով նախագահ Թրամփի ելոյթին ասել է. «Կարծում եմ, թէ այս ելոյթի ոճը չափազանց մութ ու վտանգաւոր էր: Սա այն պատգամը չէր, որը պէտք է յղեր աշխարհի հզօրագոյն պետութեան ղեկավարը»:

«Կը ցանկանայի, որ Թրամփի ելոյթի հռետորաբանութիւնն աւելի դիւանագիտական լինէր: Նման խօսքերը վտանգաւոր են տարածաշրջանի, մեր դաշնակիցների եւ երկրի համար»,- նշել է Քլինթոնը՝ յաւելելով, որ Հիւիսային Կորէայի միջուկային ճգնաժամի պէս հիմնահարցերի դէպքում, առաջնահերթութիւնը պէտք է տրւի դիւանագիտութեանը:

Յիշեցնենք, որ իր ելոյթում նախագահ Թրամփը սպառնացել էր ամբողջութեամբ ոչնչացնել Հիւսիսային Կորէան. «Եթէ ԱՄՆ-ին սպառնան, մենք այլ ելք չենք ունենայ, քան ամբողջությամբ ոչնչացնել Հիւսիսային Կորէան»,- ասել էր նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։