Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2017 14:42

ՌԴ ԱԳՆ. «Իրանի հետ միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը բոլորի համար գլխացաւանք կը դառնայ»

Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը բոլորի համար գլխացաւանք կը դառնայ: Ասել է ՌԴ ԱԳՆ Չտարածման եւ սպառազինութեան վերահսկողութեան հարցերով դեպարտամենտի տնօրէն Միխայիլ Ուլեանովը

«alikonline.ir»- Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը բոլորի համար գլխացաւանք կը դառնայ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ Չտարածման եւ սպառազինութեան վերահսկողութեան հարցերով դեպարտամենտի տնօրէն Միխայիլ Ուլեանովը: տեղեկացնում է «news.am»-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով:

«Եթէ այս համաձայնագրում ամերիկացիներին ինչ-որ բան դուր չի գալիս, ապա դա այն մի կողմ ձգելու առիթ չէ: Եթէ ԱՄՆ-ն այս ճանապարհով գնայ, բոլորի մօտ մեծ գլխացաւ կառաջանայ»,- ասել է դիւանագետը:

Ուլեանովի խոսքով՝ այս համաձայնագրում փոփոխութիւններ կատարելու փորձերը կը յանգեցնեն նրան, որ ամբողջ կառույցը կը խորտակւի:

«Հիմա սկսել են այն մասին խօսել, որ վատ չէր լինի համաձայնագրում ինչ-ինչ ուղղումներ եւ փոփոխութիւններ կատարել: Եթէ սկսեն ինչ-որ բան «վերանորոգել» կողմերից մէկի շահերի շրջանակում, ապա միւս կողմը ուղղումների վերաբերեալ իր առաջարկները կանի: Սա ոչ մի տեղ տանող ճանապարհ է»,- ասել է դիվանագէտը:

Նրա խօսքով՝ ամէն ինչ կարող է արագ խորտակւել, որի փոխարէն ինչ-որ բանն առաջարկելը գործնականում անհնար է: Սա կտրուկ կը վատթարացնի տարածաշրջանում եւ միջազգային յարաբերութիւններում իրավիճակը: Ըստ Ուլեանովի՝ Ռուսաստանի համար «իրադարձութիւնների նման զարգացումն անընդունելի է»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։