Հա

Քաղաքական

02/10/2017

Միչիգանը ճանաչել է Արցախի անկախութիւնը

Միչիգանը դարձաւ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։

«alikonline.ir» - Միչիգանը դարձաւ ԱՄՆ 8-րդ նահանգը, որը ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։ Գրում է «news.am»-ը:

«Միչիգանի Սենատի կողմից Արցախի անկախութեան ճանաչումը վառ ապացոյց է այն բանի, որ Ամերիկան հաւատարիմ է ժողովրդավարական ինքնորոշմանն ու հզօր հարւած է այդ խաղաղ հանրապետութեան դէմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ագրեսիւ քաղաքականութեանը»,- ասել է Միչիգանում Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Լարա Ներկեսեանը:

Բանաձեւը ԱՄՆ-ին կոչ է անում ճանաչել Արցախի անկախութիւնն ու ընդլայնել տնտեսական եւ մշակութային կապերը Արցախի հետ։ Այն ներկայացրել էր սենատոր Դեւիդ Քնեզեքը։

Այսպիսով, Միչիգանը միացաւ Մասաչուսեթս, Ռոդ Այլենդ, Մէն, Քալիֆորնիա, Ջորջիա եւ Հաւայի նահանգներին՝ Արցախի անկախութեան ճանաչման հարցում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։