Հա

Քաղաքական

02/10/2017

Աւելի քան 50 մարդ է զոհւել Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգութեան հետեւանքով

Աւելի քան 50 մարդ է զոհւել, եւս առնւազն 200 հոգի՝ վիրաւորւել լոյս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մօտ տեղի ունեցած հրաձգութեան հետեւանքով:

«alikonline.ir» - Աւելի քան 50 մարդ է զոհւել, եւս առնւազն 200 հոգի՝ վիրաւորւել լոյս հոկտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ի Նեւադայի նահանգի Լաս Վեգաս քաղաքի խաղատան մօտ տեղի ունեցած հրաձգութեան հետեւանքով: Այս ճշտւած տւեալները յայտնել է ոստիկանութիւնը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը: Ինչպէս աւելի վաղ յայտնել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզէֆ Լոմբարդոն, կասկածեալն սպանւած է: Նրա անձը պարզւած է, նա տեղի բնակիչ է: Նրա անունը առայժմ չի նշւում: Յարձակւողին մի կին է ուղեկցել, որի գտնւելու վայրը չի յաջողւել պարզել:

Շերիֆի խօսքով՝ հրաձիգն ինքը սպանւել է այն հիւրանոցի 32-րդ յարկում, որտեղից նա կրակ էր բացել Մանդալայ-Բէյ ժամանցային համալիր համերգի եկած մարդկանց վրայ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։