Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 12:40

Կատալոնիայի առաջնորդը ցանկանում է անկախութեան հարցով բանակցել Մադրիդի հետ

Կատալոնիայի առաջնորդ Կառլէս Պուչդեմոնը դիմել է միջազգային հանրութեանը՝ խնդրելով օգնել լուծել Իսպանիայի հետ անկախութեան հարցում առկայ տարաձայնութիւնները:

«Եւրոպական յանձնաժողովը պէտք է խրախուսի միջազգային մակարդակով բանակցութիւնները: Այն այլևս չի կարող անգործ նստել»,- ասել է Պուչդեմոնը:

«alikonline.ir» - Կատալոնիայի առաջնորդ Կառլէս Պուչդեմոնը դիմել է միջազգային հանրութեանը՝ խնդրելով օգնել լուծել Իսպանիայի հետ անկախութեան հարցում առկայ տարաձայնութիւնները:

«Եւրոպական յանձնաժողովը պէտք է խրախուսի միջազգային մակարդակով բանակցութիւնները: Այն այլևս չի կարող անգործ նստել»,- ասել է Պուչդեմոնը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, միեւնոյն ժամանակ, Կատալոնիայի ղեկավարը նշել է, որ Եւրոպան չի կարող շարունակել անտեսել այս հարցը:

Յայտնի է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը, մեկնաբանելով Կատալոնիայի՝ Իսպանիայից առանձնանալու մղումը, յայտարարել է, որ աջակցում է Իսպանիայի սահմանադրական միասնականութեանը:

Նշենք, որ Եւրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կատալոնիայի անկախութեան հանրաքւէի առնչութեամբ հեռախոսազրոյց է ունեցել Իսպանիայի կառավարութեան ղեկավար Մարիանօ Ռախոյի հետ: Պաշտօնեան նշել է, որ թէեւ նա կիսում է Իսպանիայի վարչապետի կողմից բերւած սահմանադրական փաստարկները, այնուամենայնիւ, հարկ է համարել կոչ անել Իսպանիայի իշխանութիւններին հետագայում խուսափել Կատալոնիայում ուժի կիրառման կրկնութիւնից:

Յիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացւել է անկախութեան հարցով պատմական հանրաքւէ, որին Իսպանիան միջամտել է կոշտ ուժի կիրառմամբ: Ընտրողների հետ բախման հետեւանքով տուժել է մօտ 900 մարդ: Այնուհանդերձ՝ մասնակիցների 90%-ը կողմ է քւէարկել անկախութեանը:

Կատալոնիայի առաջնորդը դատապարտել է իսպանական կողմի գործողութիւններն ու յայտարարել, որ իր կառավարութիւնն առաջիկայ մի քանի օրւայ ընթացքում հանրաքւէի արդիւնքները կուղարկի Կատալոնիայի խորհրդարան:

Իսպանիայի ոստիկանութեան յատուկ ջոկատայինները գրոհել են ընտրատեղամասերը՝ վերջին րոպէին յոյս ունենալով խոչընդոտել Մադրիդի շահերին հակասող հանրաքւէի անցկացմանը:

Ընտրողներից շատերին պարզապէս թոյլ չեն տւել քւէաթերթիկը տուփի մէջ գցել: Ականատեսների պատմելով՝ իսպանացի ոստիկանները կացիններով ջարդել են դռներն ու ռետինէ փամփուշտներով կրակել մարդկանց ուղղութեամբ: Բացի այդ, նրանք բռնի կերպով ընտրողներին քարշ են տւել ընտրատեղամասերից ու նրանց հարւածելով գետնին գցել:

Մինչդեռ Իսպանիայի վարչապետ Մարիանօ Ռախոյը յայտարարել է, որ կառավարութիւնն արել է այն, ինչ իրենից պահանջւում էր: Նա շնորհակալութիւն է յայտնել ոստիկանութեանը կատարւած աշխատանքի համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։