Հա

Քաղաքական

05/10/2017 - 11:10

Գերմանացիներից շատերը կը ցանկանային, որ Մերկէլը կոալիցիա կազմի Բունդեսթագում Ցեղասպանութեան մասին բանաձեւի համահեղինակ Օզդեմիրի հետ

Գերմանացիների մեծ մասը դրական է վերաբերւում Գերմանիայի վերընտրւած կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան եւ Կանաչների կուսակցութեան հնարաւոր կոալիցիոն համագործակցութեանը: 

«alikonline.ir» - Գերմանացիների մեծ մասը դրական է վերաբերւում Գերմանիայի վերընտրւած կանցլեր Անգելլա Մերկէլի գլխաւորած Քրիստոնեայ-դեմոկրատական միութեան եւ Կանաչների կուսակցութեան հնարաւոր կոալիցիոն համագործակցութեանը: Գրում է «tert.am»-ը:

Նշենք, որ Կանաչների կուսակցութեան համանախագահն է Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած, թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջէմ Օզդեմիրը:

Գերմանական «Stern» հրատարակութեան կողմից անցկացւած հարցումները ցոյց են տւել, որ գերմանացիների 57 տոկոսը կը ցանկանար տեսնել Օզդեմիրին Մերկէլի հետ կոալիցիայում:

Յիշեցնենք, որ Գերմանիայում ընտրութիւնների արդիւնքների յայտնի դառնալուց յետոյ Կանաչների կուսակցութիւնը՝ Ջէմ Օզդեմիրի գլխաւորութեամբ, յայտարարել է, որ պատրաստ է իշխանութիւնների հետ երկխօսութեան եւ չի բացառում կոալիցիայի մէջ տեղ գտնելը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։