Հա

Քաղաքական

05/10/2017 - 12:50

Իրաքեան զօրքերը գրաւել են Հաւիջան՝ ԴԱԷՇ-ի վերջին պատւարներից մէկը

Իրաքի հրամանատարութիւնը յայտնել Է Հաւիջա քաղաքի ազատագրման յաջող գործողութեան մասին, քաղաք, որը ԴԱԷՇ խմբաւորման զինեալների կողմից գրաււած վերջին բնակավայրերից մէկն է:

«alikonline.ir» - Իրաքի հրամանատարութիւնը յայտնել Է Հաւիջա քաղաքի ազատագրման յաջող գործողութեան մասին, քաղաք, որը ԴԱԷՇ խմբաւորման զինեալների կողմից գրաււած վերջին բնակավայրերից մէկն է: Տեղեկացնում Է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով BBC-ին:

Զինւորականների խօսքով՝ գործողութեան ընթացքում սպանւել են ԴԱԷՇ-ի 196 զինեալներ եւ ազատագրւել են մերձակայ 98 գիւղեր: 

Տարածքը, որտեղ ապրում են տասնեակ հազարաւոր խաղաղ բնակիչներ, ահաբեկչական խմբաւորման վերահսկողութեան տակ Էր 2014 թւականից:

Այդ գործողութիւնից յետոյ Իրաքի ընդամենը մէկ տարածաշրջան է գտնւում ԴԱԷՇ-ի յսկողութեան ներքոյ՝ Սիրիայի հետ արեւմտեան սահմանի երկայնքով ձգւող գօտին:

Իրաքեան բանակը, ոստիկանութիւնը եւ ռազմականացւած կառոյցները, որոնք մասնակցում են ԴԱԷՂ-ի դէմ մղւող պայքարին, ազատագրել են Հաւիջայի կենտրոնը եւ շարունակում են յարձակումը, յայտարարել Է գործողութեան հրամանատար գեներալ-լէյտենանտ Աբդէլ Ամիր Եարալան:

Պետական հեռուստատեսութիւնը հաղորդել Է Հաւիջայի լիակատար ազատագրման մասին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։