Հա

Քաղաքական

07/10/2017

Կատալոնիայի կառավարութիւնը հրապարակել է անխակութեան հանրաքւէի վերջնական արդիւնքները

Կատալոնիայի կառավարութիւնը յայտարարել է ինքնավար մարզի անկախութեան հանրաքւէի վերջնական արդիւնքները, որոնց համաձայն՝ «կողմ» է քւէարկել աւելի քան 2 մլն. մարդ, ինչը կազմում է քւէարկողների 90.18 տոկոսը:

«alikonline.ir» - Կատալոնիայի կառավարութիւնը յայտարարել է ինքնավար մարզի անկախութեան հանրաքւէի վերջնական արդիւնքները, որոնց համաձայն՝ «կողմ» է քւէարկել աւելի քան 2 մլն. մարդ, ինչը կազմում է քւէարկողների 90.18 տոկոսը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ընտրութիւններին մասնակցութեան յայտը կազմել է 43.03 տոկոս: Քւէարկությեանն, ընդհանուր առմամբ, 2 մլն. 286 հազար 217 մարդ է մասնակցել` ընտրելու իրաւունք ունեցող 5.3 մլն. բնակչից: Դէմ է քւէարկել 7.83 տոկոսը  (177 հազար 547 մարդ): Դատարկ քւէթաթերթիկ է տուփը գցել 1.98 տոկոսը:

Կատալոնիայի խորհրդարանի՝ Ժեներալիտետի ղեկավար Կառլէս Պուչդեմոնը հանրաքւէի արդիւնքների ամփոփման մասին ելոյթով հանդէս կը գայ հոկտեմբերի 10-ին:

Կատալոնիայի կուսակցութիւններն արդէն քննարկում են անկախութեան մասին յայտարարութիւն անելու հարցը:

Յիշեցնենք, որ նախօրէին Իսպանիայի դատարանն արգելել էր անկախութեան հռչակման նիստ անցկացնել, որը նախատեսւած էր հոկտեմբերի 9-ին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։