Հա

Քաղաքական

Շաբաթ, 07 Հոկտեմբերի 2017 14:20

Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքեան Քուրդիստանի հետ սահմանին անցակէտերը փակելու խնդրանքով

Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքեան Քուրդիստանի հետ սահմանին անցակէտերը փակելու խնդրանքով։ 

«alikonline.ir» - Իրաքը դիմել է Թուրքիային ու Իրանին՝ Իրաքեան Քուրդիստանի հետ սահմանին անցակէտերը փակելու խնդրանքով։ Ըստ «tert.am»-ի՝ այդ մասին յայտնում է «Անադոլու» գործակալութիւնը՝ Իրաքի արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցչին յղումով։

Նրա տւեալներով՝ Իրաքի ԱԳՆ-ն պաշտօնական դիմում է ուղարկել Թուրքիայի ու Իրանի դեսպանատներ՝ խնդրելով փակել Իրաքեան Քուրդիստանի հետ անցակէտերը, ինչպէս նաեւ սահմանափակել ինքնավարութիւնից նաւթի մատակարարումը։ 

Աւելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը յայտարարել էր, որ Թուրքիան շուտով կը սկսի առաջին պատժամիջոցները կիրառել Իրաքեան Քուրդիստանի դէմ՝ փակելով երկրի հետ օդային եւ ցամաքային սահմանները:

«Մենք չենք թողնի, որ մեր տարածաշրջանն ու Թուրքիայի սահմանները վտանգի տակ յայտնւեն ինչ-որ մէկի մանկական երազանքների իրականացման համար (նկատի ունի Իրաքեան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանիին, որն աւելի վաղ ասել էր, որ անկախ Քուրդիստանն իր մանկութեան ամենամեծ երազանքն է եղել - tert.am): Այստեղ հանրաքւէով ոչինչ չի վերջանում, արդիւնքը դեռ հիմա նոր պիտի տեսնէք»,- սպառնացել էր Թուրքիայի նախագահը:

Ըստ նրա՝ Իրաքեան Քուրդսիտանի ղեկավարութիւնն անհեռատես է, սակայն ժամանակի ընթացքում կը հասկանայ, որ այլ ելք չունի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։