Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 09:10

Թուրքիային մտահոգում է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտօնում Ջէմ Օզդեմիրի հնարաւոր նշանակում

Պաշտօնական Անկարին մտահոգում է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտօնում «Կանաչներ» կուսակցութեան թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջէմ Օզդեմիրի հնարաւոր նշանակումը:

«alikonline.ir» - Պաշտօնական Անկարին մտահոգում է Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտօնում «Կանաչներ» կուսակցութեան թուրքական արմատներ ունեցող համանախագահ Ջէմ Օզդեմիրի հնարաւոր նշանակումը: Տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:

Արդէն յայտնի է, որ Բունդեսթագի վերջին ընտրութիւններում յաղթած գործող կանցլեր Անգելլա Մերկէլի գլխւորած «Քրիստոնեայ-դեմոկրատական միութիւն»-«Քրիստոնեայ-սոցիալիստական միութիւն» դաշինքը պատրաստւում է կոալիցիա ձեւաւորել կանաչների եւ ազատ դեմոկրատների հետ, իսկ ԱԳ նախարարի պաշտօնում շրջանառւում է Ձէմ Օզդեմիրի անունը:

Հէնց այս հանգամանքն էլ մտահոգում է Թուրքիայի իշխանութիւններին: Այս կապակցութեամբ իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեան (ԱԶԿ) պատգամաւորներից Մուստաֆա Եներօղլուն, ով համարւում է Գերմանիայի հետ կապւած Էրդողանի վարած քաղաքականութեան ամենամոլի ճատագովներից մէկը, «Deutsche Welle»-ի հետ զրոյցում նշել է, որ Գերմանիայի ԱԳ նախարարի պաշտօնում, Օզդեմիրի հաւանական նշանակումը, կը նշանակի տեւական անկայունութիւն՝ երկու երկրների յարաբերութիւններում:

Ըստ նրա՝ պաշտօնական Անկարան Օզդեմիրին կը դիտարկի ոչ թէ որպէս Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը, այլ, որպէս մի անձի, որը «փորձում է միջամտել Թուրքիայի ներքին գործերին»: Նա, սակայն, շտապել է աւելացնել, որ այնուամենայնիւ նախագահ Էրդողանը փորձելու է հաւանական այդ նշանակմանը մօտենալ իրատեսօրէն, այն պայմանաով, որ ԱԳ նախարարի պաշտօնում Օզդեմիրը վերանայի իր նախկին ընթացքը:

Յիշեցնենք, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձեւի ընդունման հարցում մեծ ներդրում ունեցած, Ջէմ Օզդեմիրը համարւում է Ռեջեբ Թայիբ Էրդողանի եւ Թուրքիայի գործող իշխանութիւնների ամենաարմատական քննադատներից մէկը: Նա Թայիբ Էրդողանի մասին խօսելիս, նրան բազմիցս անւանել է «ԱԶԿ-ի բռնապետ» եւ «առեւանգող»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։