Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 09:30

Գերմանիայի ԱԳ նախարար. «ԱՄՆ-ը ցանկանում է միջազգային օրէնքները փոխարինել «անտառի օրէնքով»»

Գերմանիայ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիէլը հնարաւոր է համարել Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը: Նա միեւոնոյն ժամանակ Թրամփի վարչակազմին մեղադրել է միջազգային օրէնքներն «անտառի օրէնքով» փոխարինելու մէջ:

«alikonline.ir »- Գերմանիայ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիէլը հնարաւոր է համարել Միջուկային համապարփակ համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը: Նա միեւոնոյն ժամանակ Թրամփի վարչակազմին մեղադրել է միջազգային օրէնքներն «անտառի օրէնքով» փոխարինելու մէջ:

«Միանգամայն հնարաւոր է, որ գալիք շաբաթւայ ընթացքում ԱՄՆ-ը միակողմանիօրէն կը հրաժարւի Միջուկային գործարքից: Սա լուրջ մտահոգութիւն է»,- ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ ընդգծելով, որ նման քայլից ոչ ոք չի շահի:

Զիգմար Գաբրիէլը չափազանց մտահոգիչ է համարել Թրամփի վարչակազմի եւ նրա խորհրդականների վարած քաղաքականութիւնը. «Թրամփի շրջապատն այս բոլորը անիմաստ է համարում: Ըստ նրանց՝ աշխարհը կռւի դաշտ է, որտեղ յաղթում է ուժեղագոյնը: Սա նշանակում է, որ յիշեալները ցանակնում են օրէնքի իշխանութիւնը փոխարինել ուժեղի իշխանութեամբ: Այս դէպքում աշխարհը կը կերպարանափոխւի, իսկ սա չափազանց վտանգաւոր է»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։