Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 10:30

Սենատոր Քորքէր. «Թրամփի գործողութիւններն սպառնում են երրորդ աշխարհամարտով»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողութիւնները կարող են յանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսւելուն: «The New York Times» թերթին յայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքէրը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտէի նախագահը: Նրա խօսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպէս «ռէալիթի շոու»:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողութիւնները կարող են յանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսւելուն: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, «The New York Times» թերթին յայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքէրը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտէի նախագահը: Նրա խօսքով՝ Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպէս «ռէալիթի շոու»:

«Նա ինձ անհանգստացնում է: Նա պէտք է անհանգստացնի բոլոր նրանց, ովքեր ցաւում են մեր ազգի համար»,- ընդգծել է սենատորը: Քորքէրը քննադատել է Թրամփին «Twitter»-ում նրա հաղորդագրութիւնների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիւանագիտական ջանքերին:

Դրա հետ մէկտեղ օրէնսդիրը յայտարարել է, թէ իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանութեան նախարար Ջէյմզ Մաթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում «…» կարծում եմ՝ ամէն ինչ կարգին կը լինի»,- նշել է սենատորը:

Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզւակռւի մէջ է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր «Twitter»-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի յայտարարութիւնները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։