Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 09 Հոկտեմբերի 2017 11:10

Շոտլանդիայի առաջին նախարար. ««Brexit»-ը կարող է ճանապարհ հարթել դէպի մեր անկախութիւն»

ԵՄ-ից դուրս գալու ուղղութեամբ Մեծ Բրիտանիայի աշխատանքը կարող է ճանապարհ հարթել Շոտլանդիայի անկախացման համար։ «Reuters»-ի փոխանցմամբ, այդ մասին յայտնել է Շոտլանդիայի առաջին նախարար ու Շոտլանդական ազգային կուսակցութեան նախագահ Նիկոլա Ստերջէնը կուսակցութեան համաժողովի ժամանակ։ Նա չի նշել, թէ յատկապէս որ օրւայ համար է կուսակցութիւնն ուզում ծրագրել յաջորդ հանրաքւէն։ 

«alikonline.ir» - ԵՄ-ից դուրս գալու ուղղութեամբ Մեծ Բրիտանիայի աշխատանքը կարող է ճանապարհ հարթել Շոտլանդիայի անկախացման համար։ «Reuters»-ի փոխանցմամբ, այդ մասին յայտնել է Շոտլանդիայի առաջին նախարար ու Շոտլանդական ազգային կուսակցութեան նախագահ Նիկոլա Ստերջէնը կուսակցութեան համաժողովի ժամանակ։ Նա չի նշել, թէ յատկապէս որ օրւայ համար է կուսակցութիւնն ուզում ծրագրել յաջորդ հանրաքւէն։ Գրում է «news.am»-ը:

«Մենք կը վերադառնանք հանրաքւէի ժամկէտների հարցին այն ժամանակ, երբ մեզ համար աւելի պարզ կը դառնայ մեր խնդիրների շրջանակը։ Մարդիկ աճող աղէտ են ակնկալում ոչ միայն «Brexit»-ից, այլեւ դրա ոչ հմուտ եւ քաոսային կազմակերպումից՝ Թերեզա Մէյի ղեկավաութեամբ»,- յայտնել է նա։

Միացեալ Թագաւորութեան համար եւրոպական միասնական շուկայից դուրս գալը կը դառնայ ճակատագրական սխալ, յաւելեց նա։

Բրիտանական «Guardian»-ը փոխանցում է, որ կուսակիցները Ստերջէնին յորդորում են յետաձգել նոր հանրաքւէն մինչեւ 2020-ականների սկիզբ։

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով հանրաքւէն վերհանել է հակասութիւնները Միացեալ Թագաւորութեան 4 միաւորներում, նշում է «Reuters»-ը՝ Շոտլանդիայում ու Հիւսիսային Իռլանդիայում մեծամասնութիւնը «այո» է ասել ԵՄ-ին, Վելսում ու Անգլիայում՝ «ոչ»։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։