Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 08:50

Ռուս փորձագէտ. «Եթէ անգամ Ղարաբաղն ու Ադրբեջանը դառնան ԵԱՏՄ անդամ, ԼՂ կարգավիճակն այլեւս նախկինը չի լինի, ԼՂ-ն չի կարող մտնել Ադրբեջանի կազմ»

Ադրբեջանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը հնարաւոր չէ: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ խօսելով այն մասին, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի խորհրդական Սերգէյ Գլազեւը յայտարարել է, որ եթէ Կովկասում խաղաղութիւն են ուզում, ողջ Կովկասը պէտք է ինտեգրել ԵԱՏՄ-ին:

«alikonline.ir» - Ադրբեջանի անդամակցութիւնը Եւրասիական տնտեսական միութեանը հնարաւոր չէ: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց Մերձաւոր Արեւելքի եւ Կովկասի երկրների հարցերով ռուսաստանցի փորձագէտ Ստանիսլաւ Տարասովը՝ խօսելով այն մասին, որ Ռուսաստանի Դաշնութեան նախագահի խորհրդական Սերգէյ Գլազեւը յայտարարել է, որ եթէ Կովկասում խաղաղութիւն են ուզում, ողջ Կովկասը պէտք է ինտեգրել ԵԱՏՄ-ին:

Ըստ Տարասովի` Գլազեւը նկատի է ունեցել, որ ԵԱՏՄ անդամ պէտք է դառնան ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Ադրբեջանը, որպէսզի հակամարտութիւնը կարգաւորւի, սակայն, ըստ նրա, սա ընդամենը կարծիք է եւ քիչ հաւանական է, որ իրականութիւն դառնայ:

«Գլազեւը, հաւանաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ընդհանուր տեսլական է առաջ քաշել: Որեւէ մէկը` այդ թւում Գլազեւը, կոնկրետ չգիտեն, թէ յստակ ինչպէս կարելի է լուծել հակամարտութիւնը: Եթէ անգամ այդ ամբողջ տարածքը մինչեւ Արաքս մտնի Եւրասիական տնտեսական միութիւն, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն այլեւս նախկինը չի լինի, ԼՂ-ն չի կարող մտնել Ադրբեջանի կազմ: Այլ հարց է, որ Ղարաբաղը կարող է ԵԱՏՄ անդամ դառնալ` որպէս առանձին պետութիւն կամ Հայաստանի կազմում, բայց Ադրբեջանը դժւար թէ համակերպւի դրա հետ»,- ասաց Ստանիսլաւ Տարասովը:

Ռուսաստանցի քաղաքագէտն ասաց, որ եթէ Ադրբեջանը դառնայ ԵԱՏՄ անդամ, ապա թէ՛ միութեան, թէ՛ Ադրբեջանի համար շահաւէտ կը լինի, բայց ինտեգրացիան ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական հարց է:

Դիտարկմանը` եթէ անգամ Ղարաբաղն ու Ադրբեջանը մտնեն ԵԱՏՄ, ի՞նչ է՝ Ադրբեջանը դադարելո՞ւ է խախտել հրադադարի ռեժիմը, Ստանիսլաւ Տարասովն արձագանգեց, որ շփման գծում բարդութիւններ լինելու են, որովհետեւ Մերձաւոր Արեւելքում  փոփոխութիւններ են տեղի ունենում, ուժային դասաւորւածութիւնը փոխւում է:

«Կրակում են, ցաւօք, կան զոհեր, բայց հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու հարցը չի դիտարկւում: Ադրբեջանը չի գնում փոխզիջումային տարբերակների, նրանք չեն համակերպւում իրավիճակի հետ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հիմա պատրաստ է ճանաչել Ղարաբաղի անկախութիւնը, Ղարաբաղի հայերն էլ պատրաստ չեն Ադրբեջանի կազմում ապրել:

Եթէ տեսականօրէն Արցախի հայերը համաձայնեն անգամ մտնել Ադրբեջանի կազմ, Ադրբեջանը դրան էլ պատրաստ չի լինելու, որովհետեւ նրանք պէտք է փոխեն երկրի սահմանադրութիւնը, կառավարման համակարգը, արտաքին քաղաքականութիւնը փոխեն, հայերին խորհրդարանում տեղ տան, հայերին վետոյի իրաւունք տան, ձայնի իրաւունք: Իսկ սա նշանակում է ռեժիմի փոփոխութիւն, իսկ Ադրբեջանը դրան պատրաստ չէ։ Ալիեւը իշխանութեան ղեկին է, որովհետեւ Ղարաբաղի հարցն է օգտագործում»,- մանրամասնեց Ստանիսլաւ Տարասովը:

Ըստ նրա՝ Գլազեւի առաջարկած տարբերակը ծրագիր չէ, հակամարտութեան կարգաւորման տարբերակ չէ, այն պարզապէս կարծիք է, եւ հնարաւոր չէ իրականութիւն դառնայ, որովհետեւ Հայաստանը լիարժէք ԵԱՏՄ անդամ է եւ ունի ձայնի իրաւունք, կարող է վետօ սահմանել՝ Ադրբեջանի, Թուրքիայի կամ այլ պետութեան անդամակցութեան վրայ կամ էլ նախապայմաններ առաջ քաշել, որ նրանցից մէկն ու մէկը կարող է դառնալ միութեան անդամ, եթէ Ղարաբաղի անկախութիւնն ընդունեն կամ Մադրիդեան սկզբունքները ճանաչեն:

«Կարծում եմ` Գլազեւը Ադրբեջանին նախազգուշացրել է, որ եթէ հակամարտութիւնը չլուծւի, իրենք կը մնան օդում, որովhետեւ ԵՄ–ին անդամակցել չեն կարող, իսկ ԵԱՏՄ-ում էլ Հայաստանն է: Գուցէ նա մի բան գիտի, որը մենք չգիտենք, եւ փորձել է նախազգուշացնել»,- ասաց նա:

Խօսելով Սարգսեան-Ալիեւ հնարաւոր հանդիպման մասին, քաղաքագէտն ասաց, որ չկայ մի հարց, որը կարող էր քննարկւել նախագահների կողմից, բայց գուցէ կան չհրապարակւած ծրագրեր, որոնք քննարկւելու են:

Յարակից Հրապարակումներ

  • Դաւիթ Բաբայեան. «Բաքւի գերխնդիրներից մէկը ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին որպէս կրօնական հակամարտութիւն ներկայացնելն է»
    Դաւիթ Բաբայեան. «Բաքւի գերխնդիրներից մէկը ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին որպէս կրօնական հակամարտութիւն ներկայացնելն է»

    Պաշտօնական Բաքւի գերխնդիրներից մէկն այն է, որ ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին ներկայացնի որպէս կրօնական հակամարտութիւն եւ սրանով ինչ-որ դիւիդենտներ քաղի ու այն օգտագործի հայութեան դէմ: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում ասել է Արցախի Հանրապետութեան նախագահի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

  • Արմէն Իսրայէլեան. «Ադրբեջանը ահաբեկչութիւն արտահանող երկիր է»
    Արմէն Իսրայէլեան. «Ադրբեջանը ահաբեկչութիւն արտահանող երկիր է»

    Սիրիայում ծաւալւած ռազմական գործողութիւնների ակտիւ փուլում պարբերաբար տեղեկատւութիւն էր հաղորդւում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորմանն անդամագրւած ադրբեջանցիների մասին:

  • Ադրբեջանի համար նախատեսւած զէնքը յայտնաբերւել է ԴԱԷՇ-ի մօտ
    Ադրբեջանի համար նախատեսւած զէնքը յայտնաբերւել է ԴԱԷՇ-ի մօտ

    Կրկին պարզւել է, որ Ադրբեջանը ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման ահաբեկիչներին զէնքի մատակարարման մէջ է ներքաշւած։ Ադրբեջանին ուղղւած զէնքը յայտնւել է ԴԱԷՇ-ի զինեալների ձեռքում։ Այս մասին ասւած է դեկտեմբերի 15-ին հրապարակած «Հակամարտութիւններում զէնքերի հետազօտութիւն» (Conflict Armament Research) բրիտանական ընկերութեան զեկոյցում, որը զբաղւում է աշխարհում զէնքի շարժի վերահսկողութեամբ։

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։