Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 09:20

Վենդի Շերման. «Թրամփը մեծ սխալ թոյլ տւած կը լինի, եթէ չհաստատի Իրանի հաւատարմութիւնը Միջուկային գործարքին»

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի կարծիքով՝ նախագահ Թրամփը մեծ սխալ թոյլ տւած կը լինի, եթէ չհաստատի Իրանի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի կարծիքով՝ նախագահ Թրամփը մեծ սխալ թոյլ տւած կը լինի, եթէ չհաստատի Իրանի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին նա գրել է իր յօդւածում, որը տպագրւել է «The New York Times»  պարբերականում:

«Թւում է, թէ Թրամփը ցանկանում է նման կերպ վարւել այն դէպքում, երբ Իրանը չի խախտել Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւնները: Իրականում, նրա ազգային անվտանգութեան հարցերով թիմի առանցքային դէմքերը յստակօրէն նշել են, թէ Իրանը հաւատարիմ է եղել իր ստանձնած պարտաւորութիւններին»,- գրել է ամերիկացի նախկին բարձրաստիճան դիւանագէտը:

Ըստ նրա՝ նախագահ Թրամփը Միջուկային գործարքի ապագայ ճակատագրի նկատմամբ պատասխանատւութեան ստանձնման փոխարէն, փորձում է ազատւել դրանից:

Վենդի Շերմանը զգուշացրել է, որ նման գործելաոճը յղի է անցանկալի հետեւանքներով. «Նման գործելաոճն առաջին հերթին պատճառ է դառնալու, որ մեր դաշնակիցները չվստահեն մեզ: Այն ԱՄՆ-ի մեկուսացման պատճառն է դառնալու: Մենք, մեծ հաւանականութեամբ կը կորցնենք նաեւ Փհենեանի հետ բանակցելու հնարաւորութիւնը, քանի որ Փհենեանի մօտ կը ստեղծւի այն տպաւորութիւնը, որ ԱՄՆ-ն հաւատարիմ չէ կայացած պայմանաւորւածութիւններին»,- գրել է նա:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։