Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 09:30

ԵԽԽՎ նախագահը կընտրւի այսօր. քւէարկութեան երկրորդ փուլից յետոյ առաջատարը Կիպրոսի ներկայացուցիչն է

ԵԽԽՎ նախագահը կընտրւի՝ այսօր հոկտեմբերի 10-ին. քւէարկութեան երկրորդ փուլից յետոյ առաջատարը Կիպրոսի ներկայացուցիչն է:

«alikonline.ir» - ԵԽԽՎ նախագահը կընտրւի՝ այսօր հոկտեմբերի 10-ին. քւէարկութեան երկրորդ փուլից յետոյ առաջատարը Կիպրոսի ներկայացուցիչն է:

ԵԽԽՎ նախագահի ընտրութեան երկրորդ փուլում Կիպրոսի պատւիրակութեան ղեկավար Ստելլա Կիրիակիդէսը, ում թեկնածութիւնը պաշտպանում է հայկական պատւիրակութիւնը, ստացել է 129 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ Լիտւան ներկայացնող Էմեանուէլիս Զնիգերիսը՝ 69 քւէ: Ըստ «Արմէնպրես»-ի, այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ-ում հայկական պատւիրակութեան ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինէ Յովհաննիսեանը:

«ԵԽԽՎ նախագահը կընտրւի վաղը (հոկտեմբերի 10-ԽՄԲ.), որի համար պահանջւում է ձայների յարաբերական մեծամասնութիւն: Քւէարկութեան արդիւնքները ցոյց են տալիս, որ ԵԽԽՎ-ում մթնոլորտ է ձեւաւորւում, որը կարիք կայ վերածելու գործելաոճի»,- նշել է Յովհաննիսեանը:

Հոկտեմբերի 9-ի առաւօտեան կայացած քւէարկութեան առաջին փուլում Կիրիակիդէսը ստացել էր 126 քւէ, իսկ Զնիգերիսը՝ 84 քւէ։ Թէեւ Կիպրոսի թեկնածուն առաջատարն էր, սակայն ընտրւելու համար անհրաժեշտ է 152 կողմ ձայն:

ԵԽԽՎ նախագահ Պեդրօ Ագրամունտը հոկտեմբերի 6-ին հրաժարական է ներկայացրել: Նա ընդգծել է, որ նման որոշում է կայացրել անձնական պատճառներով եւ բժիշկների խորհրդով:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։