Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 09:40

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները փորձում են շանտաժի ենթարկել Եւրոպային

Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները վերջերս փորձում են շանտաժի ենթարկել Եւրոպային։ Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եւրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու մասին, գրեթէ կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ յարաբերութիւնների կասեցման վերաբերեալ դիրքորոշումը:

«alikonline.ir» - Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները վերջերս փորձում են շանտաժի ենթարկել Եւրոպային։ Ադրբեջանի նախագահն ակնարկել է Եւրոպայի Խորհրդի կազմից դուրս գալու մասին, գրեթէ կրկնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ԵՄ-ի հետ յարաբերութիւնների կասեցման վերաբերեալ դիրքորոշումը։ Այս մասին ըստ «panorama.am»-ի նշւած է «Ռոսբալտ» գործակալութեան հրապարակած յօդւածում։

«Ալիեւին նման անկեղծութեան դրդել է ԵՄ-ում Գերմանիայի դեսպան Ֆլիւգէրը՝ նա խնդրել է Ալիեւին արձագանգել այն տեղեկութիւններին, որ Ադրբեջանը պատրաստւում է դուրս գալ Եւրոպայի խորհրդի կազմից։

Ի պատասխան Ադրբեջանի նախագահ յայտարարել է, որ նման գաղափարը հնչել է ոչ թէ պաշտօնական անձանց կողմից, այլ «ազատ ԶԼՄ-ների», որոնք կարող են լուսաբանել ցանկացած թեմա, սակայն իշխանութիւնները պէտք է հաշւի առնեն հասարակութեան տեսակէտը։ Ալիեւը նաեւ ակնարկել է, որ Եւրոպայի խորհուրդն աւելի բարեացակամ է Հայաստանի հանդէպ, քան Ադրբեջանի։

Իսկ Թուրքիայի նախագահը վերջերս յայտարարել էր, որ Եւրոմիութեան կարիքը չունի։

Փաստօրէն, Ալիեւը եւ Էրդողանը, ընդհանուր առմամբ, դժգոհ են հաւաքական Արեւմուտքից, իսկ Եւրոպայից մասնաւորապէս, որոնք մշտապէս մարդու իրաւունքների ոտնահարման համար քննադատում են Ադրբեջանին եւ Թուրքիային։

Ալիեւի՝ ԵԽ-ի կազմից դուրս գալու վերաբերեալ յայտարարութիւնից յետոյ անսպասելի ձեւով տեղեկութիւններով շրջանառւեցին, որ Ադրբեջանը պատրաստւում է ԵԱՏՄ անդամ դառնալ։ Իսկ Եւրոպայից դժգոհ Թուրքիան խօսեց Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան անդամ դառնալու, իսկ յետոյ ԵԱՏՄ-ի հետ մաքսային համաձայնագիր կնքելու մասին»,- նշւած է յօդւածում։

Յօդւածագիրը փորձում է կանխատեսել, թէ ինչ կը լինի, եթէ Ադրբեջանը դուրս գայ ԵԽ-ի կազմից՝ նշելով, որ Եւրոպայից բաժանումը, նաւթի գների անկման ֆոնին, Ադրբեջանի համար ֆինանսա-տնտեսական լուրջ կորուստներ կը նշանակի։

«Արեւմուտքի կողմից Ադրբեջանի վրայ քննադատութիւնների տարափ կը սկսւի։ Հիմա Ադրբեջանի համար շատ կարեւոր է, որ Եւրոպան չմիջամտի իր ներքին գործերին եւ նրա հետ վերջնագրերի լեզւով չխօսի»,- եզրափակում է յօդւածագիրը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։