Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2017 08:20

Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել՝ չնայած ՌԴ-ի սահմանների ամրապնդման վերաբերեալ դաշինքի անդամների մտահոգութիւններին: Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը`ելոյթ ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ չի ցանկանում «նոր սառը պատերազմ» սկսել՝ չնայած ՌԴ-ի սահմանների ամրապնդման վերաբերեալ դաշինքի անդամների մտահոգութիւններին: Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը`ելոյթ ունենալով Բուխարեստում ՆԱՏՕ-ի ԽՎ-ում: Գրում է «news.am»-ը:

«Մենք մտահոգւած ենք ռուսական զօրավարժութիւնների ոչ լիարժէք թափանցիկութեամբ»,- ասել է նա` յիշեցնելով Ռուսաստանի եւ Բելառուսիայի համատեղ զօրավարժութիւնները: «Ռուսաստանը մեր հարեւանն է: Մենք չենք ուզում նրան մեկուսացնել, մենք չենք ուզում նոր Սառը պատերազմ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխաւոր քարտուղարը:

Ստոլտենբերգը հաղորդել է, որ Դաշինքը Սեւ ծովի օդային պարեկների թիւն աւելացրել է ի պատասխան «Ուկրայինայում Ռուսաստանի ագրեսիւ գործողութիւններին»:

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն ամրապնդում է իր ներկայութիւնը Արեւելեան եւ Հարաւարեւելեան Եւրոպայում` դաշնակիցներին Ուկրայինայում Ռուսաստանի գործողութիւնների փաստով անհանգստութիւն չպատճառելու համար: «Մենք Սառը պատերազմի աւարտից յետոյ մեր հաւաքական պաշտպանութեան առաւելագոյն ամրապնդումն ենք իրագործում, այդ թւում, Էստոնիայում, Լատւիայում, Լիտւայում եւ Լեհաստանում չորս գումարտակներ տեղակայելով»,-ասել է նա:

Ռումինիայի Կրայովա քաղաքում բազմազգ բրիգադ կը տեղակայւի: ՆԱՏՕ-ի 11 անդամ երկրների զինւորականները կօգնեն տարածաշրջանային համատեղ զօրավարժութիւնները համակարգել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։