Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 08:40

Կատալոնիայում յետաձգել են անկախութեան հռչակումը

Կատալոնիայում յետաձգել են անկախութեան հռչակումը: Կառլէս Պուչդեմոնը՝ խորհրդրանին կոչ անելով յետաձգել ինքնավարութեան հռչակումը, որպէսզի Մադրիդի հետ երկխօսութիւն սկսելու հնարաւորութիւն ստեղծւի:

«alikonline.ir» - Կատալոնիայում յետաձգել են անկախութեան հռչակումը:

Երէկ՝ հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանում ելոյթով հանդէս է եկել Ինքնավարութեան կառավարութեան ղեկավար Կառլէս Պուչդեմոնը՝ խորհրդրանին կոչ անելով յետաձգել ինքնավարութեան հռչակումը, որպէսզի հնարաւորութիւն ստեղծւի Իսպանիայի կենտրոնական իշխանութիւնների հետ երկխօսութիւն սկսելու, եւ երկրի կազմից դուրս գալու հարցով ստեղծւած փակուղային իրավիճակը կարգաւորելու համար:

Իր ելոյթում Պուչեդոնը շեշտել է, որ հոկտեմբերի 1-ին ինքնավար մարզը մանդատ է ստացել կատալոնացիներից, որոնք ցանկանում են անկախ պետութիւն դառնալ՝ Հանրապետութեան տեսքով. «Կատալոնիան վաստակել է անկախ պետութիւն լինելու իրաւունքը եւ լսելի լինելու իրաւունքը»,- ասել է Պուչդեմոնը:

Որեւէ յստակ ամսաթիւ երկխօսութիւն սկսելու համար չի նշւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։