Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:00

Թերեզա Մէյ. «Լոնդոնը հաւատարիմ կը մնայ Միջուկային գործարքին»

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է պաշտօնական Լոնդոնի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը հեռախօսազրոյց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում վերահաստատել է պաշտօնական Լոնդոնի հաւատարմութիւնը Միջուկային համապարփակ համաձայնագրին: Տեղեկացնում է «Reuters» գործակալութիւնը՝ յղում կատարելով Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենեակի տարածած հաղորդագրութեանը:

«Վարչապետը հաստատել է Մեծ Բրիտանիայի հաւատարմութիւնը այս պայմանագրին՝ նշելով, որ դա հրատապ է տարածաշրջանային անվտանգութեան համար»,- ասւած է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ՝ նշելով, որ վարչապետ Մէյը կարեւորել է համաձայնագրի պատշաճօրէն իրագործումն ու մանրամասն վերահսկումը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։