Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:40

Փոլադ Բիւլբիւլօղլուի թեկնածութիւնը յետ է կանչւել ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր քարտուղարի ընտրութիւններից

ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր քարտուղարի ընտրութիւնների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտօնի համար՝ յետ կանչելով իր թեկնածութիւնը:

«alikonline.ir» - ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր քարտուղարի ընտրութիւնների երկրորդ փուլում Ադրբեջանի թեկնածու, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բիւլբիւլօղլուն դադարեցրել է պայքարն այդ պաշտօնի համար՝ յետ կանչելով իր թեկնածութիւնը:

58 քւէներից ստանալով 20-ը՝ ընտրութիւններում առաջատարն է Կատարի թեկնածու դոկտոր Համադ բին Աբդուլազիզ ալ-Քաուարին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը՝ վկայակոչելով ԻՒՆԵՍԿՕ-ի պաշտօնական կայքը, Ալ-Քաուարին գլխաւորում էր թեկնածուների ցուցակը նաեւ ընտրութիւնների առաջին փուլում:  Երկրորդ փուլում մրցակցել են միայն վեց թեկնածուներ: Ընտրութիւնների երրորդ փուլը կը կայանայ այսօր՝ հոկտեմբերի 11-ին, եւ եթէ թեկնածուներից որեւէ մէկը չստանայ ձայների մեծամասնութիւնը, ապա կանցկացւեն նաեւ չորրորդ եւ վերջնական հինգերերորդ փուլեր: Ընտրութիւնների վերջնական արդիւնքները յայտնի կը դառնան հոկտեմբերի 13-ին:

Առաջին փուլում ընտրութիւններին մասնակցում էին եօթ թեկնածուներ՝ դոկտոր Համադ բին Աբդուլազիզ Ալ-Քաուարին Կատարից, Փոլադ Բիւլբիւլօղլուն Ադրբեջանից, Փամ Սան Չաուն Վիետնամից, Կեան Թանգը Չինաստանից, Վերա Էլ-Խուրի Լակէոլէն Լիբանանից, Օդրի Ազուլէյը Ֆրանսիայից եւ Մուշիրա Խաթաբը Եգիպտոսից: ԻՒՆԵՍԿՕ-ի նոր գլխաւոր քարտուղարը, ով այդ պաշտօնում կը փոխարինի Բուլղարիան ներկայացնող Իրինա Բոկովային, պաշտօնը կը ստանձնի հոկտեմբերի 15-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։