Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 09:50

ԵԽԽՎ-ի նախագահ է ընտրւել Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրեակիդիսը

ԵԽԽՎ նախագահ է ընտրւել Կիպրոսը ներկայացնող Ստելլա Կիրեակիդէսը, որի թեկնածութիւնը պաշտպանում էր Հայաստանի պատւիրակութիւնը:

«alikonline.ir» - Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ ընտրւեց Ստելլա Կիրեակիդէսը` չնայած բոլոր այն աննախադէպ ճնշումներին, որ Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբի ղեկավարութեան ու բաւական թւով անդամների կողմից կային նրա նկատմամբ: Տեղեկացնում է «tert.am»-ը:

«Ինչպէս եւրոպացի գործընկերներիցս մէկը ճշգրիտ նկատեց՝ «այս ընտրութեամբ Վեհաժողովը ինքն իրեն վերադարձրեց յոյսը: Նա նկատի ունէր, որ Վեհաժողովը չափազանց դժւարին պայմաններում, հակառակ մի շարք լաբբիստական ուղղութիւնների, կարողացաւ միաւորւել իրականում անաչառ թեկնածուի շուրջ:

132 քւէ՝ Ստելլա Կիրեակիդէս, 84 քւէ՝ Էմանուէլիս Զինգերիս»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայաստանեան պատւիրակութեան ղեկավար Արփինէ Յովհաննիսեանը:

Յիշեցնենք, որ Ստելլա Կիրեակիդէսը ներկայացնում է Կիպրոսը։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։