Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 11 Հոկտեմբերի 2017 11:50

Վարդան Ոսկանեան. «Քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից եւ Բաղդադի իշխանութիւններից, որքան Իրանից»

Իրաքի քրդերը տեսական առումով կարող են միաւորւել միայն Իրանի քրդերի որոշ հատւածի հետ՝ հաշւի առնելով այն խոշոր դերակատարութիւնը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Քրդական տարածաշրջանում Իրանի ներկութիւնը, բացի քաղաքականից, նաեւ ռազմական տիրոյթում է: Նման կարծիքի է իրանագէտ Վարդան Ոսկանեանը:

«alikonline.ir» - Իրաքի քրդերը տեսական առումով կարող են միաւորւել միայն Իրանի քրդերի որոշ հատւածի հետ՝ հաշւի առնելով այն խոշոր դերակատարութիւնը, որ Իրանն ունի այս տարածաշրջանում: Քրդական տարածաշրջանում Իրանի ներկութիւնը, բացի քաղաքականից, նաեւ ռազմական տիրոյթում է: ԴԱԷՇ-ի դէմ պայքարում Իրանը լրջագոյն աջակցութիւն է տրամադրել քրդական աշխարհազօրայիններին: Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հնարքւէի թեմայով հոկտեմբերի 10-ին կազմակերպւած կլոր սեղանի ժամանակ այս մասին յիշեցրեց ԵՊՀ իրանագիտութեան ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանեանը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Իրանցիները համարում են, որ քրդերն իրանական ժողովուրդներ են եւ Իրանի հետ ունեն բազմաթիւ մշակութային ու քաղաքակրթական ընդհանրութիւններ: Դիցուք, ասւածի վկայութիւնը մէկ միասնական դիւցազներգութիւնն է՝ «Շահ Նամէ»-ն: Անգամ Մասուդ Բարզանիի քրդերէնի բարբառը շատ մօտ է պարսկերէնին: Այս ամէնից դատելով՝ ակնյայտ է, որ առանց Իրանի շահերը հաշւի առնելու՝ քրդերը չեն կարող որեւէ գործողութիւն ձեռնարկել»,- ասաց բանախօսը:

Վարդան Ոսկանեանի խօսքով, քրդերն այնքան չեն վախենում Թուրքիայից, Սիրիայից եւ Բաղդադի իշխանութիւններից, որքան Իրանից: «Ընդհանուր առմամբ, քրդական ներքաղաքական ոլորտում կարծիք կայ, որ Բաղդադի իշխանութիւնն առաջնորդւում է բացառապէս Իրանի շահերով»,- նշեց իրանագէտը:

Բանախօսը յատկանշական համարեց, որ իրանական պատժամիջոցները վերաբերում են Իրաքեան Քուրդիստանի տնտեսութեան յատկապէս այն հատւածներին, որոնցից սնւում է իշխանութեան բարզանիական թեւը:

Ինչ վերաբերում է նոյեմբերին Իրաքեան Քուրդիստանում կայանալիք նախագահական ընտրութիւններին՝ Վարդան Ոսկանեանը դրանք ինչ-որ առումով տարօրինակ որակեց, քանի որ այս պահի դրութեամբ նոյնիսկ յայտնի չեն նախագահի թեկնածուները:

«Ըստ էութեան՝ գործ ունենք մի գործընթացի հետ, որը քաղաքական իմաստով ընտրութիւն անւանելը բաւական բարդ է լինելու: Սա հերթական անգամ աւելացնելու է Քուրդիստանում իշխանութեան ձեւաւորման լեգիտիմութեան պահանջը: Նոյնիսկ անկախութեան հնարաքւէն ունի լեգիտիմութեան հսկայական խնդիր: Այն անցկացւել է չգործող խորհրդարանի պայմաններում: Հանրաքւէն տեղի է ունեցել այնպիսի պայմաններում, որտեղ Բարզզանիի լիազօրութիւնները աւարտին են հասցւած եղել: Դրանք երկարաձգւել են ԴԱԷՇ-ի դէմ պայքարի քողի ներքոյ»,- յիշեցրեց բանախօսը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։