Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:30

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի դէմ եւս մի բանաձեւ է ընդունւել

Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունւել է Ալէն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կը ձեռնարկւեն մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում» զեկույցի վերաբերեալ №14397 բանաձեւը:

«alikonline.ir» - Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ընդունւել է Ալէն Դեստեքսի հեղինակած «Ադրբեջանի նախագահութիւնը Եւրոպայի խորհրդում. Հերթական քայլերի վիճակի մասին, որոնք կը ձեռնարկւեն մարդու իրաւունքների պաշտպանութեան ոլորտում» զեկույցի վերաբերեալ №14397 բանաձեւը: Այդ մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալութիւնը:

Ինչպէս յայտնում է գործակալութիւնը, զեկոյցի օգտին քւէարկել է 114 պատգամաւոր, դէմ՝ 24-ը:

Ինչպէս յայտնում է «Meydan TV»-ն, զեկոյցի հեղինակը բելգիացի պատգամաւոր Ալէն Դեստեքսն է: Նրա զեկոյցի նախագիծը, որում Ադրբեջանի իշխանութիւններին խորհուրդ է տրւում «խաւիարային դիւանագիտութեան» հետ կապւած կոռուպցիոն սկանդալի անկախ եւ անկողմնակալ հետաքննութիւն սկսել, սեպտեմբերի 6-ին հաւանութեան էր արժանացել ԵԽԽՎ-ի իրաւաբանական եւ մարդու իրաւունքների հարցերով յանձնաժողովի կողմից:

Խօսքը ԵԽԽՎ-ի շրջանակում կոռուպցիոն սկանդալի մասին է, որը սկսել է զարգանալ 2016 թւականի ամռանը, երբ իտալական «Corriere della Sera» թերթը յայտնել է, որ Միլանի դատախազութիւնը մեղադրել է յայտնի իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտէին՝ ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբակցութեան նախկին ղեկավարին, Ադրբեջանի ներկայացուցիչներից խոշոր չափի կաշառք ստանալու համար:

Բելգիացի խորհրդարանականի նախագծում նշւում է, որ նրա «յանձնաժողովը մեծ մտահոգութեամբ է ընդունել 2012-2014 թւականներին գործող եւ, մասնաւորապէս, ԵԽԽՎ անդամների ազդեցութիւնն Ադրբեջանում մարդու իրաւունքների հետ կապւած իրավիճակի առնչութեամբ օգտագործած փողերի լւացման մասշտաբային սխեմայի հետ Ադրբեջանի կառավարութեան կապերի մասին հաղորդագրութիւնները»:

Աւելի վաղ հաղորդւել է, որ Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունէութիւնը» բանաձեւը:

Բանաձեւում վեհաժողովը մտահոգութիւն է յայտնել քրէական օրէնսդրութեան կամայական կիրառման խնդրի առնչութեամբ՝ կարծիքների արտայայտման ազատութիւնը սահմանափակելու նպատակով: Պատւիրակները նաեւ մտահոգութիւն են յայտնել արտախորհրդարանական ընդդիմությեան գործունէութեան սահմանափակումների մասին պնդումների եւ ժողովների ազատութեան սահմանափակումների առնչութեամբ:

Պատւիրակները կոչ են արել Ադրբեջանին անյապաղ ապահովել Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկեալներին, ստեղծել լրագրողների համար իրենց աշխատանքն ազատ կատարել թոյլատրող պայմաններ եւ հետագայում փոփոխութիւններ մտցնել քաղաքացիական հասարակութեան կազմակերպութիւնների գործունէութեան եւ ֆինանսաւորման վերաբերեալ օրէնքներում՝ դրանք համապատասխանեցնելով Եւրոպայի խորհրդի չափանիշներին:

Յարակից Հրապարակումներ

  • Դաւիթ Բաբայեան. «Բաքւի գերխնդիրներից մէկը ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին որպէս կրօնական հակամարտութիւն ներկայացնելն է»
    Դաւիթ Բաբայեան. «Բաքւի գերխնդիրներից մէկը ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին որպէս կրօնական հակամարտութիւն ներկայացնելն է»

    Պաշտօնական Բաքւի գերխնդիրներից մէկն այն է, որ ղարաբաղեան հակամարտութիւնն իսլամական աշխարհին ներկայացնի որպէս կրօնական հակամարտութիւն եւ սրանով ինչ-որ դիւիդենտներ քաղի ու այն օգտագործի հայութեան դէմ: Այդ մասին «Շանթ» հեռուստաընկերութեան եթերում ասել է Արցախի Հանրապետութեան նախագահի խօսնակ Դաւիթ Բաբայեանը:

  • Արմէն Իսրայէլեան. «Ադրբեջանը ահաբեկչութիւն արտահանող երկիր է»
    Արմէն Իսրայէլեան. «Ադրբեջանը ահաբեկչութիւն արտահանող երկիր է»

    Սիրիայում ծաւալւած ռազմական գործողութիւնների ակտիւ փուլում պարբերաբար տեղեկատւութիւն էր հաղորդւում ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորմանն անդամագրւած ադրբեջանցիների մասին:

  • Ադրբեջանի համար նախատեսւած զէնքը յայտնաբերւել է ԴԱԷՇ-ի մօտ
    Ադրբեջանի համար նախատեսւած զէնքը յայտնաբերւել է ԴԱԷՇ-ի մօտ

    Կրկին պարզւել է, որ Ադրբեջանը ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման ահաբեկիչներին զէնքի մատակարարման մէջ է ներքաշւած։ Ադրբեջանին ուղղւած զէնքը յայտնւել է ԴԱԷՇ-ի զինեալների ձեռքում։ Այս մասին ասւած է դեկտեմբերի 15-ին հրապարակած «Հակամարտութիւններում զէնքերի հետազօտութիւն» (Conflict Armament Research) բրիտանական ընկերութեան զեկոյցում, որը զբաղւում է աշխարհում զէնքի շարժի վերահսկողութեամբ։

  • Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով
    Հակաիրանական նոր ցասում Ադրբեջանում՝ դարձեալ Արցախի պատճառով

    Նախօրէին ադրբեջանական իշխանամէտ լրատւամիջոցներից մէկում հրապարակւել է «Իրանական մամուլի՝ մեր կուրծքը խրած հերթական դանակը. նորից հայկական սէր...» վերտառութեամբ ընդգծւած հակաիրանական բովանդակութեամբ ընդարձակ վերլուծութիւն, որի առանցքային թեման հերթական անգամ եղել է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանի՝ իրանական ազդեցիկ «Շարղ» օրաթերթին տւած հարցազրոյցը։

  • ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»
    ԱՀ խորհրդարանի փոխխօսնակ. «Կը գայ մի օր, երբ Արցախը կը դառնայ ՄԱԿ-ի անդամ»

    Օրերից մի օր Ադրբեջանը համակերպւելու է, որ Արցախն անկախ է: «tert.am»-ի հետ զրոյցում ասաց Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայեանը: Նա նշեց, որ Ադրբեջանը չի կարող պայքարել այն տենդենցի դէմ, որը կայ աշխարհում` ճանաչել Արցախը: Ըստ նրա` Ադրբեջանը չունի այն հնարաւորութիւնները պայքարել ամբողջի դէմ, ժողովրդավարական երկրները չեն կարող անտեսել արցախցիների անկախութեան պահանջը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։