Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 12 Հոկտեմբերի 2017 08:50

Սոչիում մեկնարկել է Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստը

Սոչիում մեկնարկել է Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ նախագահը:

«alikonline.ir» - Աշխատանքային այցով Սոչիում գտնւող ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը մասնակցում է Եւրասիական տնտեսական բարձրագոյն խորհրդի նիստին: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնութեան եւ տեղեկատւութեան միջոցների հետ կապերի վարչութիւնից յայտնում են, որ նիստին մասնակցում են նաեւ Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկրների՝ Բելառուսիայի Հանրապետութեան, Ղազախստանի Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահները, Ղրղզստանի Հանրապետութեան վարչապետը, ինչպէս նաեւ Եւրասիական տնտեսական յանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսեանը:

Խորհրդի նիստի օրակարգում ներառւած են տեղեկատւայնացման, մաքսային կարգաւորման, մրցակցութեան, բնական մենաշնորհների եւ արդիւնաբերութեան ոլորտներում համագործակցութեան, ինչպէս նաեւ միջազգային գործունթութեան վերաբերեալ հարցեր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։