Հա

Քաղաքական

14/10/2017 - 09:00

Թրամփը հրապարակել է Իրանի հետ կապւած ԱՄՆ-ի նոր ռազմավարութիւնը

Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած եւ մի քանի ամիս տեւած քարոզչական էժանագին շոու յիշեցնող աժիոտաժից յետոյ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երէկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյեան հրապարկեց Իրանի եւ Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ-ի նոր ռազմավարութիւնը:

«alikonline.ir» - Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած եւ մի քանի ամիս տեւած քարոզչական էժանագին շոու յիշեցնող աժիոտաժից յետոյ, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երէկ՝ հոկտեմբերի 13-ի երեկոյեան հրապարկեց Իրանի եւ Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ-ի նոր ռազմավարութիւնը:

«Նախագահի պաշտօնում ընտրւելուց ի վեր սկսել եմ Իրանի հետ կապւած մեր ռազմավարութեան քննարկումը: Այժմ ներկայացնում եմ Իրանի թշնամական գործողութիւնների եւ դէպի միջուկային զէնք տանող այդ երկրի ուղին կասեցնելու մասին իմ ռազմավարութիւնը»,- իր ելոյթում յայտարարել է Դոնալդ Թրամփը:

Իրանին հասցէագրւած անհիմն սպառնալիքներով համեմւած իր ելոյթում նախագահ Թրամփը նշել է, որ չի հաստատում Իրանի հաւատարմութիւնը Միջուկային գործարքով ստանձնած իր պարտաւորութիւններին: Նրա խօսքով՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը պէտք է նպաստի տարածաշրջանային խաղաղութեանն ու անվտանգութեանը: Մինչ ԱՄՆ-ն «հաւատարիմ» է այդ պարտաւորութեանը, Իրանի ռեժիմն իբր շարունակում է ահաբեկչութեան ֆինանսաւորումը: Ըստ Թրամփի՝ համաձայնագրի կայացումից յետոյ Իրանի կողմից «վտանգաւոր ագրեսիան միայն սրւել է»:

«Երկարատեւ խորհրդակցութիւններից յետոյ, ես յայտարարում եմ նոր ռազմավարութիւն. 1. Մենք Իրանի դէմ համագործակցելու ենք մեր տարածաշրջանային դաշնակիցների հետ 2. Իրանի դէմ սահմանելու ենք նոր պատժամիջոցներ 3. Խոչընդոտելու ենք նրանց ֆինանսա-բանկային ազատ գործունէութեանը 4. Դադարեցնելու ենք ռեժիմի ուղին դէպի միջուկային զէնքը»,- յայտարարել է ԱՄՆ-ի նախագահը:

Անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան պահակազօրին, Թրամփն ասել է, որ աւելացնելու է ճնշումները պահակազօրի դէմ, որպէսզի վերջինս դադարեցնի «իր խափանարար գործողութիւնները տարածաշրջանում»:

Նա նշել է, որ մտադիր է Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած խորհրդակցութիւններ անցկացնել ԱՄՆ-ի Արեւմտեան դաշնակիցների, ինչպէս նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ:  Սակայն, եթէ նրան չյաջողւի միջազգային գործընկեր պետութիւնների հետ գալ ընդհանուր յայտարարի, ուրեմն ստիպւած կը լինի միակողմանի չեղարկել Իրանի հետ Միջուկային գործարքը:

Թրամփի ելոյթն առաջինը շտապել է ողջոնել է Սաուդական Արաբիան:

Պաշտօնական Ռիադն իր աջակցութիւնն է յայտնել ԱՄՆ-ի ամուր դիրքորոշմանը, որն արտայայտել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի «ագրեսիւ քաղաքականութեան» նկատմամբ:

Իսկ Թրամփի ելոյթից յետոյ ԱՄՆ-ի գանձապետարանը Իսլ. յեղափոխութեան պահակազօրին, ինչպէս նաեւ երեք իրանական եւ մէկ չինական ընկերութիւններին ներառել է յատուկ կատեգորիաների անձանց եւ արգելւած անձանց ցուցակում, որոնք Վաշինգտոնի կարծիքով աջակցում են ահաբեկչութեանը:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Աւստրիայի նախագահը կոչ է արել Եւրոպային` չպարել Թրամփի դուդուկի ներքոյ
    Աւստրիայի նախագահը կոչ է արել Եւրոպային` չպարել Թրամփի դուդուկի ներքոյ

    Ասւտրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելլէնը «Welt» թերթին տւած հարցազրոյցում կոչ է արել եւրոպական երկրներին` չպարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուդուկի տակ:

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։