Հա

Քաղաքական

14/10/2017 - 09:10

«ԱՄՆ-ն չի կարող միակողմանի կարգով դուրս գալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերեալ պայմանագրից». Մոգերինին արձագանգել է Թրամփի ելոյթին

Միացեալ Նահանգները չի կարող միակողմանիօրէն դուրս գալ Իրանի հետ Միջուկային գործարքից, քանի որ այն ամրագրւած է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւով: Այս մասին Բրիւսելում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

«alikonline.ir» - Միացեալ Նահանգները չի կարող միակողմանիօրէն դուրս գալ Իրանի հետ Միջուկային գործարքից, քանի որ այն ամրագրւած է ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւով: Ինչպէս տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ նման կարծիք է յայտնել ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ արձագանգելով Իրանի եւ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապւած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարած նոր ռազմավարութեանը:

«Այս գործարքը երկկողմ համաձայնագիր կամ միջազգային պայմանագիր չէ: Սա ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի բանաձեւի յաւելւած է, որն ընդունւել է միաձայն: Որքանով ես եմ տեղեակ, աշխարհում ոչ մի երկիր չի կարող չեղարկել այս բանաձեւը», - Բրիւսէլում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարաել է Մոգերինին:

ԵՄ-ի դիւանագիտութեան ղեկավարը շեշտել է, որ Իրանի կողմից Միջուկային գործարքով ստանձնած պարտաւորութիւնների իրականացումը հաստատւել է ՄԱԳԱՏԷ-ի կողմից:

«Մենք համարում ենք, որ մենք կոլեկտիւ պատասխանատւութիւն ենք կրում դրա պահպանութեան համար յանուն մեր անվտանգութեան»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։