Հա

Քաղաքական

14/10/2017 - 09:30

Բեռլինը, Փարիզն ու Լոնդոնը մտադիր չեն դորս գալ Իրանի հետ Միջուկային գործարքից

Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր չեն դուրս գալ Իրանի հետ կնքւած Միջուկային համապարփակ համաձայնագրից: Այս մասին ասւած է երեք երկրների հրապարակած համատեղ յայտարարութիւնում:

«alikonline.ir» - Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան մտադիր չեն դուրս գալ Իրանի հետ կնքւած Միջուկային համապարփակ համաձայնագրից: Այս մասին ասւած է երեք երկրների հրապարակած համատեղ յայտարարութիւնում, որը հետեւել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի յայտարարութեանը:

«Մեր կառավարութիւնները հաւատարիմ են Միջուկային համապարփակ համաձայնագրին»,- նշւած է համատեղ յայտարարութիւնում՝ ընդգծելով, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումը անվտանգութեան ոլորտում բոլորի շահերին է վերաբերում:

«Մենք ԱՄՆ-ի իշխանութիւններին եւ Կոնգրեսին կոչ ենք անում ԱՄՆ-ի եւ իր գործընկերների անվտանգութեան համար հետեւանքերը վերլուծել, մինչ Միջուկային գործարքը թուլացնող քայլեր ձեռնարկելը, ինչպէս օրինակ պատժամիջոցների կիրառումը, որոնք համաձայնագրի շրջանակներում չեղարկւել են»,- ասւած է Բեռլինի, Փարիզի եւ Լոնդոնի համատեղ դիրքորոշումը ներկայացնող յայտարարութիւնում:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։