Հա

Քաղաքական

Կիրակի, 15 Հոկտեմբերի 2017 08:30

Պաշտօնական Դամասկոսը հաստատել է ԴԱԷՇ-ից եւս մէկ քաղաք ազատագրելու փաստը

Սիրիայի կառավարական բանակն ԴԱԷՇ խմբաւորման գրոհայիններից ազատագրել է երկրի հարաւ-արեւելքում գտնւող Ալ-Մայադին քաղաքը:

«alikonline.ir» - Սիրիայի կառավարական բանակն ԴԱԷՇ խմբաւորման գրոհայիններից ազատագրել է երկրի հարաւ-արեւելքում գտնւող Ալ-Մայադին քաղաքը:

Ինչպէս հաղորդում է «tert.am»-ը՝ Ալ-Մայադինը Սիրիայի տարածքում վերջին խոշոր բնակավայրերից է, որտեղ վերահսկողութիւն էին սահմանել ԴԱԷՇ-ի ահաբեկիչները:

Քաղաքում կառավարական ուժերի ազատագրական ռազմարշաւն ուղեկցւել է ռուսական աւիացիայի հարւածներով: Նշւում է, որ խաղաղ բնակչութեան շրջանում զոհեր չեն եղել:

Սիրիայի կառավարական զօրքերը գրոհներ են իրականացնում Եփրատի ափին ԴԱԷՇ-ի դիրքերի ուղղութեամբ։

Ռաքքայի եւ Ալ-Մայադինի ազատագրումից յետոյ ԴԱԷՇ-ի վերահսկողութեան տակ է գտնւում միայն Սիրիայի հարաւարեւելեան շրջանը Իրաքի հետ սահմանին:

Այս յաջուղութիւբններին զուգահեռ,  Սիրիայի իշխանութիւնները Թուրքիայից պահանջել են անյապաղ դուրս բերել իր զօրքերը Իդլիբ նահանգից:

«Սիրիան խստօրէն դատապարտում է թուրքական զօրքերի ներխուժումը Իդլիբ նահանգ՝ ընդգծելով, որ դա ակնյայտ ոտնձգութիւն է սիրիական հողերի ինքնիշխանութեան եւ տարածքային ամբողջականութեան նկատմամբ, ինչպէս նաեւ միջազգային իրաւունքի ակնյայտ խախտում»,- ասել է Սիրիայի ԱԳՆ աղբիւրը:

Աղբիւրի խօսքով՝ «տւեալ թուրքական ներխուժումը ոչ մի ընդհանուր բան չունի երաշխաւոր պետութիւնների պայմանաւորւածութիւնների հետ, որը ձեռք է բերւել Աստանայում անցկացւած բանակցութիւնների արդիւնքում»:

Դիւանագէտի խօսքով՝ Սիրիան պահանջում է թուրքական զօրքերի անյապաղ դուրսբերումն իր տարածքից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։