Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 16 Հոկտեմբերի 2017 08:40

Աւստրաին կարող է ունենալ աշխարհի ամենաերիտասարդ երկրի ղեկավարը

Աւստրիայում երէկ՝ հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքները վկայում են պահպանողական «Ժողովրդական» կուսակցութեան յաղթանակի մասին, որը գլխաւորում է երկրի գոծող ԱԳ նախարար, 31-ամեայ Սեբաստիան Կուրցը:

«alikonline.ir» - Աւստրիայում երէկ՝ հոկտեմբերի 15-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրութիւնների նախնական արդիւնքները վկայում են պահպանողական «Ժողովրդական» կուսակցութեան յաղթանակի մասին, որը գլխաւորում է երկրի գոծող ԱԳ նախարար, 31-ամեայ Սեբաստիան Կուրցը:

Նախնական արդիւնքների համաձայն պահպանողականները հաւաքել են ձայների 31.5%-ը՝ յետեւում թողնելով գործող կանցլեր Քրիստիան Կերնի գլխաւորած «Սոցիալ Դեմոկրատական» կուսակցութեանը, որը հաւաքել է ձայների 27.1%-ը:

Երրորդը՝ ձայների 25.9%-ով աջ-պոպուլիստական «Ազատութիւն» կուսակցութիւնն է, որն աչքի է ընկնում իր ընդգծւած հակամիգրացիոն քաղաքականութեամբ:

Փորձագէտների կարծիքով Սեբաստիան Կուրցը մեծ հաւանականութեամբ կոալիցի կը կազմի հէնց այս կուսակցութեան հետ, մանաւանադ, որ նախընտրական պայքարի շրջանում նա թիրախաւորել էր երկրի աջ-պահպանողական հակումներ ունեցող ընտրազանգւածին՝ խոստանալով փակել երկրի սահմանները փախստականների վրայ եւ խիստ սահմանափակել արդէն երկրում հաստատւած փախստականներին տրամադրւող նպաստները:

Եթէ 31 ամեայ Սեբաստիան Կուրցին յաջողւի կազմել կոալիցիոն կառավարութիւն, ապա նա կը դառնայ աշխարհի ամենաերիտասարդ կառավարութեան ղեկավարը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։