Հա

Քաղաքական

17/10/2017 - 09:50

Թուրքական աղբիւր. Իդլիբից յետոյ Թուրքիան կը մտնի Աֆրին

Թուրքիան, Սիրիայի Իդլիբ քաղաք զօրքեր մտցնելով, որոշ ծրագրեր ունի քրդերի վերահսկողութեան տակ գտնւող սահմանամերձ Աֆրին շրջանի հետ կապւած (սահմանակից է ոչ միայն Թուրքիային, այլեւ Իդլիբին):

«alikonline.ir» - Թուրքիան, Սիրիայի Իդլիբ քաղաք զօրքեր մտցնելով, որոշ ծրագրեր ունի քրդերի վերահսկողութեան տակ գտնւող սահմանամերձ Աֆրին շրջանի հետ կապւած (սահմանակից է ոչ միայն Թուրքիային, այլեւ Իդլիբին):

Ըստ «panorama.am»-ի՝ թուրքական «Yenisafak» լրատւամիջոցը, յղում անելով ռազմական աղբիւրներին, նշում է, որ Թուրքիայի զինուժը Իդլիբից յետոյ պատրաստւում է հիւսիսից ներխուժել Սիրիայի քրդերի վերահսկողութեան տակ գտնւող Աֆրին, որը ռազմավարական կարեւորութիւն ունի պաշտօնական Անկարայի համար:

Ըստ աղբիւրի՝ այդ առումով պատահական չէր, որ Թուրքիայի զինուժը Իդլիբ մտնելուց անմիջապէս յետոյ տեղում հիմնեց դիտորդական կէտեր, որոնք առաջին հերթին ուղղւած են, իհարկէ հարեւան Աֆրինի քրդերի դէմ:

Նշւում է, որ Թուրքիան, մտնելով Աֆրին, ռազմավարական քայլ կիրականացնի եւ կը կանխի Սիրիայի տարածքում գտնւող քրդական երկու կանտոնների (շրջանների) միաւորումը:

Ըստ աղբիւրի, Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպէս ահաբեկչական կազմակերպութիւններ: Թուրք պաշտօնեաները բազմիցս յայտնել են, որ երբեք թոյլ չեն տայ, որ Սիրիայի հիւսիսում քրդերը պետութիւն ստեղծեն:

Անդրադառնալով այն հարցին, թէ Ռուսաստանը ինչպիսի դիրքորոշում կունենայ, եթէ Թուրքիան մտնի Աֆրին, «Yenisafak»-ը գրում է. «Հնարաւոր է, որ Ռուսաստանը դէմ չլինի դրան, քանի, որ Աֆրինի քրդերը յաճախակի բախումների մէջ են Սիրիայի կառավարական ուժերի հետ, որոնց էլ աջակցում է Մոսկւան:

Իդլիբից յետոյ դռները բացւում են դէպի Աֆրին: Աֆրինն էլ Թուրքիայի համար ռազմավարական նշնակութիւն ունի, մասնաւորապէս կայունութեան տեսանկիւնից: Աֆրինի դռները փակ չեն Թուրքիայի համար: Իրականում այդ օպերացիան այնքան էլ դժւար չէ: Եւ այդ առումով դրա հետ կապւած սահմանին համապատասխան միջոցառումներ են ձեռնարկւում»:

Աղբիւրը յաւելում է նաեւ, որ Թուրքիայի կողմից Աֆրին ներխուժելու դէպքում, կը խախտւեն նաեւ ԱՄՆ-ի ծրագրերը, որը աջակցում է քրդերին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։