Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 17 Հոկտեմբերի 2017 10:00

Հիւսիսային Կորէա. «Միջուկային պատերազմը կարող է սկսւել ցանկացած պահի»

ՄԱԿ-ում Հիւսիսային Կորէայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնը Գլխաւոր վեհաժողովի զինաթափման հարցերով յանձնաժողովի նիստի շրջանակում ունեցած ելոյթի ժամանակ յայտարարել է, որ պաշտօնական Փհենեանը կողմ է յուլիսին ընդունւած միջուկային զէնքի ամբողջական արգելքի մասին կոնւենցիային: Միեւնոյն ժամանակ, պաշտօնեան ընդգծել է, որ փաստաթղթին դէմ է ԱՄՆ-ն:

«alikonline.ir» - ՄԱԿ-ում Հիւսիսային Կորէայի մշտական ներկայացուցիչ Կիմ Ին Ռոնը Գլխաւոր վեհաժողովի զինաթափման հարցերով յանձնաժողովի նիստի շրջանակում ունեցած ելոյթի ժամանակ յայտարարել է, որ պաշտօնական Փհենեանը կողմ է յուլիսին ընդունւած միջուկային զէնքի ամբողջական արգելքի մասին կոնւենցիային: Միեւնոյն ժամանակ, պաշտօնեան ընդգծել է, որ փաստաթղթին դէմ է ԱՄՆ-ն:

«Բայց քանի դեռ ԱՄՆ-ն, որը շարունակում է Հիւսիսային Կորէային շանտաժի ենթարկել ու սպառնալ միջուկային զէնքով, չի ընդունում միջուկային զէնքի արգելման մասին համաձայնագիրը, Հիւսիսային Կորէան չի միանայ փաստաթղթին»,- ասել է Կիմ Ին Ռոնը, գրում է «tert.am»-ը:

Պաշտօնեան ընդգծել է, որ Փհենեանի մօտ միջուկային զէնքի ու բալիստիկ հրթիռների առկայութիւնն արդարացւած է ինքնապաշտպանութեան փաստով:

«Աշխարհում ոչ մի այլ երկիր ԱՄՆ-ի կողմից այսքան տեւական ժամանակ չի ենթարկւել նման ծայրայեղ ու ուղիղ միջուկային սպառնալիքի: Կորէական թերակղզու շուրջ ստեղծւած իրավիճակը, որին գամւած է ամբողջ աշխարհի ուշադրութիւնը, հասել է կրիտիկական կէտի. միջուկային պատերազմը կարող է սկսւել ցանկացած պահի»,- յաւելել է նա:

Հիւսիսկորէացի դիւանագէտը յաւելել է, որ իրենք ոչ մի դէպքում չեն բանակցի միջուկային ծրագրի, բալիստիկ հրթիռների հարցերով, ինչպէս նաեւ մէկ քայլ անգամ յետ չեն գնայ ընտրած ուղուց, քանի դեռ ԱՄՆ-ի վարած թշնամական քաղաքականութիւնն ու միջուկային սպառնալիքն ամբողջովին չեն վերացւել:

Կիմ Ին Ռոնի հաւաստմամբ՝ Հիւսիսային Կորէան գրեթէ ամբողջութեամբ ձեւաւորել է երկրի միջուկային ուժերն ու այժմ ունի ատոմային, ջրածնային ռումբերի, ինչպէս նաեւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների տեղափոխման տարբեր միջոցներ:

«ԱՄՆ-ի ամբողջ տարածքը գտնւում է մեր հրթիռների թռիչքի գօտում, ու եթէ Միացեալ Նահանգները համարձակւի գեթ մի թիզ ներխուժել մեր սրբազան երկիր, ապա չի կարողանայ խուսափել մեր դաժան պատժից»,- յայտարարել է Կիմ Ին Ռոնը:

Յիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս յատարարել է, որ պատրաստ է Փհենեանի միջուկային ծրագրի հարցը լուծել ուժի կիրառմամբ:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։