Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 19 Հոկտեմբերի 2017 11:20

Ֆրանկ Էնգէլը մտահոգիչ է համարում Եւրոպայում Ադրբեջանի կոռուպցիոն արմատների խորութիւնը

Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացայայտումները, դրան յաջորդող իրադարձութիւններն ընդգծում են, թէ որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: 

«alikonline.ir» - Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի բացայայտումները, դրան յաջորդող իրադարձութիւններն ընդգծում են, թէ որքան կարեւոր է լինել Հայաստանի եւ Արցախի կողքին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 18-ին Բելգիայում Եւրոպահայութեան չորրորդ համագումարի պաշտօնական բացմանն այս մասին ասել է Եւրոխորհրդարանի լիւքսեմբուրգցի պատգամաւոր Ֆրանկ Էնգէլը:

«Դա այն է, ինչ շարունակում ենք անել ես եւ իմ գործընկերները»,- նշել է ԵԽ պատգամաւորը եւ յաւելել, որ թէպէտ նախորդ նմանատիպ հանդիպման ժամանակ խոստացել էր յաջորդ հանդիպմանը խօսել հայերէնով, սակայն դեռեւս դա անել չի կարող:

Նա վստահութիւն է յայտնել, որ ապագայում անպայման հնարաւորութիւն կունենայ արդէն Եւրոխորհրդարանում ողջունել Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանին, ով նոյնպէս ներկայ է եղել համագումարի բացման արարողութեանը:

«Յուսով եմ՝ Եւրոխորհրդարանը, որը եւրոպական ժողովրդավարութեան տունն է, կը լինի տուն նաեւ այնպիսի երկրների համար, որոնք անդամ չեն»,- ընդգծել է Ֆրանկ Էնգէլը:

Նա շաբաթւայ ամենատխուր իրադարձութիւն է որակել Մալթայում օֆշորային սկանդալների գործով զբաղւող լրագրողի սպանութիւնը եւ շեշտել, որ եթէ այսպիսի խաղաղ երկրում է կատարւում նման դէպք, ապա դա առիթ է տալիս մտածելու իրավիճակի ողջ լրջութեան մասին:

«Ինչպէս պարզւեց, նա մի լրագրող էր, ով զբաղւած էր կոռուպցիոն սկանդալին իր երկրի գլխաւոր դէմքերի մասնակցութեան բացայայտմամբ, նաեւ Ադրբեջանում կոռուպցիայի բացայայտման գործով: Սա տեղիք է տալիս մտորելու, թէ որքան խորն է Ադրբեջանի կոռուպցիայի արմատները Եւրոպայում, ինչպիսի ազդեցութիւն այն ունի, եւ թէ ինչքան ագրեսիւ ու տարանջատող կարող է լինել այդ ազդեցութիւնը Եւրոպայում»,- եզրափակել է նա: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։