Հա

Քաղաքական

Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017 11:00

Ամերիկացի միլիարդատէրը յայտարարել է Թրամփի պաշտօնանկութեան արշաւ սկսելու մասին

Ամերիկացի միլիարդատէր Թոմ Սթայէրը տեսահոլովակ է հրապարակել, որում նա յայտարարում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտօնանկութեան արշաւ սկսելու մասին:

«alikonline.ir» - Ամերիկացի միլիարդատէր Թոմ Սթայէրը տեսահոլովակ է հրապարակել, որում նա յայտարարում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտօնանկութեան արշաւ սկսելու մասին։ Տեղեկացնում է «tert.am»-ը: Տեսանիւթը հրապարակւել է միլիարդատիրոջ «YouTube»-ալիքում։

Իր տեսաուղերձում Սթայէրը մեղադրում է Թրամփին, որ նա ԱՄՆ-ն հասցրել է միջուկային պատերազմի շեմին,  խոչընդոտել է Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի արդարադատութեանը, անտեսել Սահմանադրութիւնը, սպառնացել փակել զանգւածային լրատւամիջոցները։

«Եթէ սա պատճառ չէ վտանգաւոր նախագահին պաշտօնանկ անելու, ապա ի՞նչ է կատարւում մեր կառավարութեան հետ»,- ասել է միլիարդատէրը։

Սթայէրը նաեւ յայտարարել է, որ Կոնգրեսում հասկանում են, որ «Թրամփը վտանգ է ներկայացնում՝ նա հոգեպէս անհաւասարակշիռ է եւ միեւնոյն ժամանակ զինւած է միջուկային զէնքով»։ Սակայն, նրա խօսքով, հանրապետական Կոնգրեսում ոչ մի քայլ չեն ձեռնարկում։

Բացի այդ, նա կայքէջ է թողարկել Թրամփի պաշտօնանկութեան նպատակով ստորագրութիւնների համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։