Հա

Քաղաքական

Շաբաթ, 21 Հոկտեմբերի 2017 09:00

ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրութիւնը

Ռուսաստանի տարածքում արգելւել է ադրբեջանցիների կողմից նկարահանւած հակահայկական ֆիլմի ցուցադրութիւնը:

«alikonline.ir» - Ռուսաստանի տարածքում արգելւել է ադրբեջանցիների կողմից նկարահանւած հակահայկական ֆիլմի ցուցադրութիւնը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, ֆիլմն ընդգրկւել է ՌԴ արդարադատութեան նախարարութեան ծայրայեղական նիւթերի դաշնային ցուցակում:

«1 ժամ 5 րոպէ եւ 59 վայրկեան տեւողութեամբ ֆիլմը, որը սկսւում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, եւ աւարտւում «Ադրբեջանին՝ որպէս ագրեսիայի զոհ» արտայայտութեամբ, ճանաչւել է ծայրայեղական նիւթ»,- ասւած է ՌԴ արդարադատութեան նախարարութեան կայքում:

ՌԴ Կիրովի Լենինեան շրջանային դատարանի որոշմամբ ֆիլմի ցուցադրութիւնն արգելւել է ՌԴ տարածքում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ