Հա

Քաղաքական

04/11/2017 - 10:00

Ճիւղ Էրդողանի համար. փակուղուց դուրս գալու ելքը Ռուսաստանն է, այն էլ` Հայաստանով

Դատելով Էրդողանի յայտարարութեան տօնից` նա կը հանդիպի Պուտինի հետ ղարաբաղեան խնդիրը քննարկելու համար։ Թուրքիան անհանգստանում է իր տարածաշրջանային դաշնակցի համար:

«alikonline.ir» - Դատելով Էրդողանի յայտարարութեան տօնից` նա կը հանդիպի Պուտինի հետ ղարաբաղեան խնդիրը քննարկելու համար։ Թուրքիան անհանգստանում է իր տարածաշրջանային դաշնակցի համար: Այնուամենայնիւ, «Sputnik» Արմենիայի սիւնակագիր Արման Վանեսքեհեանը կարծում է, որ Էրդողանը վերջին ճիւղին է ձեռք գցում:

 

Թուրքիան յայտնւել է գլոբալ աշխարհաքաղաքական ծուղակում

Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հնարաւր ամէն ինչ անում է «լծւելու» ղարաբաղեան խնդրի  կարգաւորմանը: Նրա նման վարքագծի ենթատեքստը ճշգրիտ գնահատելու համար, ըստ երեւոյթին, պէտք է ուշադրութիւն դարձնել ներկայիս քաղաքական իրավիճակին, որտեղ եւ յայտնւել է  Թուրքիան:

Ի վերջոյ, կայ իր դիրքերը ուժեղացնող Ռուսաստանը, որի դէմ Արեւմուտքը (առաջին հերթին` Ամերիկան եւ Մեծ Բրիտանիան) պէտք է գտնի յուսալի արգելք: Մտածելու եւ ընտրելու բան չկայ. հարաւից Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ նոյնիսկ էներգետիկ ընդլայնումը միշտ սատարել է Թուրքիան: Դրա վրայ էլ հէնց Էրդողանը յոյս էր դնում:

Սակայն, երեք տարի առաջ ամէն ինչ կատարւեց ոչ այնպէս, ինչպէս ակնկալում էր  Թուրքիայի ղեկավարը: Մեծ Բրիտանիան անցկացրեց իր Բրեքսիթը: Ռուսաստանը Սիրիայի խնդրանքով գործի դրեց իր  ռազմական-տիեզերական ուժերը: Այնուհետեւ Ամերիկան ընտրեց իր նախագահին, որն  արտաքին քաղաքականութեան մէջ ոչ թէ քաղաքական, այլ տնտեսական քաղաքական կողմնորոշումների կողմնակից է… Մի մոռացէք, որ Էրդողանի հետ հանդիպմանը, որի թռիչքը Ատլանտեան ովկիանոսի վրայով  մի քանի ժամ տեւեց, Թրամփը տրամադրեց ընդամենը 20 րոպէ:

Եւ երբ Եվրոպայում անգլոսաքսոնների քաղաքական եւ գաղափարական գործունէութիւնը կտրուկ կրճատւեց, ապա թուրքական խաղերը Գերմանիայում եւ ամբողջ Եւրոպայում ոչ մէկին պէտք չէր: Էրդողանը շատ ծանր վիճակում էր: Ստիպւած էր դէմքով արեւելքին շուռ գալ:

 

Թուրքիայի տնտեսական կախւածութիւնը լցնում է քաղաքական գաւաթը

Իսկ արեւելքը դա ոչ միայն Ռուսաստանն է, որի հետ կարելի է համաձայնութեան գալ, ասենք, թուրքական հոսքի եւ Աքքոյու ատոմակայանի մասին: «Հիւսիսային արջի» հետ շփումն իր խնդիրներն ունի Հարաւային Կովկասում, որտեղ կիսով չափ արիւնակից  Ադրբեջանի կողքին գոյութիւն ունեն նաեւ Վրաստանն  ու Իրանը: Իսկ Էրդողանի համար ամենից տհաճը, փոքր Հայաստանն է` իր պահանջներով, մասնաւորապէս` Թուրքիային (1915 թւականի Ցեղասպանութիւնը) եւ ղարաբաղեան խնդրով:

Այստեղ, ինչպէս ասում են, գերանդին քարին է հագել, քանի որ Անկարան (իսկ նրա հետ եւ Բաքուն) շատ ուշացան, երբ տնտեսական «բոքոնիկները» բաշխւում էին  բաւականին լուրջ կազմակերպութիւնում` ԵԱՏՄ-ում,  լիարժէք անդամակցութեան ձեւով: Բայց Թուրքիայի համար սա անհրաժեշտ ընդհանուր առեւտրային գօտի է` 180 միլիոն սպառողով եւ այլն:

Ի վերջոյ, միայն զբօսաշրջիկներով եւ էներգակիրների տարանցումով երկիր չես պահի. օրինակ` թուրքական լոլիկի արգելափակումը ռուսական շուկայում Էրդողանի համար այնպիսի լուրջ հարւած էր, որը նա այդ թեման բարձրացրեց Պուտինի հետ նախորդ հանդիպման ժամանակ:

Այնպէս որ, հիմա շատ անհրաժեշտ է, որպէսզի Թուրքիան գտնի Կրեմլի ձեռքում գտնւող ԵԱՏՄ- ի բանալին, որի հետ հարկաւոր է ինչ-որ կերպ բանակցել: Եւ ոչ թէ թէթեւ  բանակցել, այլ ինչ-որ բան առաջարկել, համոզել նրանց  իրենց անհրաժեշտութիւնը: Եւ ամենակարեւորը` Անկարան դա այնպէս պիտի անի, որպէսզի Մոսկւան համաձայնի սկսել Հայաստանին համոզել:

Ի վերջոյ, Հայաստանին այս համատեքստում ստանձնւած է այսպէս կոչւած «ամուր ընկոյզի» դերը, ում էլ Ռուսաստանն ապաւինում է տարածաշրջանային բազմաթիւ խնդիրներում: Այնպէս, ինչպէս Թուրքիան, օրինակ, ապաւինում է Ադրբեջանին:

 

Էրդողան. «Ոչ թէ շահի համար, այլ  յանուն կրտսեր եղբօր»

Դրանով է պայմանաւորւած այն, որ Թուրքիան, անկախ իր կամքից, պարզապէս ժամանակ առ ժամանակ ստիպւած է խօսել ղարաբաղեան խնդրի կարգաւորման մասին: Անհրաժեշտ է պահպանել «մեծ եղբօր» իմիջը,  որն օգնում է կրտսերին «չար» Հայաստանի հետ կապւած խնդիրներում:

Իրականում, Անկարան հասկանում է, որ ով-ով, բայց ինքը չպէտք է փորձի ինչ-որ բան անել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում: Միայն նրա անունը յիշատակելը կարող է յանգեցնել Հայաստանի դիրքերի խստացմանը տարածաշրջանային ցանկացած հարցում: Եւ Հայաստանը աւելի անզիջում է դառնում, երբ գործը Արցախին է վերաբերում:

Չնայած դրան, Էրդողանը, անտեսելով Մոսկւայից եւ Թեհրանից եկող բաւականին կոշտ արձագանգները, պարբերաբար վերադառնում է արցախա-ադրբեջանական դիմակայութեան թեմային: Եւ սա ամէն անգամ տեղի է ունենում Բաքւի իր գործընկերոջ հետ շփւելուց յետոյ:

Այնպիսի տպաւութիւն է ստեղծւում, որ Էրդողանը յաճախ է դա անում, Ալիեւին մէկ անգամ եւս համոզելու համար, որ իրենք «մեկ ազգ, երկու պետութիւն» են, եւ «նրանց խնդիրները նաեւ իրենց խնդիրներն են»: Հակառակ դէպքում վտանգ կայ, որ Ադրբեջանը կնախընտրի իր դէմքը դարձնել Ռուսաստանին: Այնտեղ, այնուամենայնիւ, կարող են ապավինել սպառողական շուկայ մուտք գործելու արտօնութիւններին եւ նախասիրութիւններին` «տնտեսական բոքոնիկների» տեսքով:

Դէ իսկ եթէ շատ յաջողւի, Մոսկւան ինչ-որ կերպ, նոյնիսկ կարող է յաղթահարել ղարաբաղեան հիմնախնդիրը, չնայած ժամանակաւորապէս, բայց կը կարողանայ (Պուտինը առաջին անգամ  չէ որպէս միջնորդ ներկայանում, եւ եթէ նա շատ ուզի, ապա կը կարողանայ): Սա, իր հերթին, հնարաւորութիւն կը տայ Ադրբեջանին` արդէն անկախ, առանց «աւագ եղբօր»,  իրական բանակցութիւններ սկսել ԵԱՏՄ-ի ինտեգրացիոն գործընթացներում մասնակցութեան մասին:

Թուրքիան այս իրավիճակում ընդհանրապէս ոչինչ չի շահում, քանի որ տարածաշրջանում ոչ մի դաշնակից չունի, բացի Ադրբեջանից: Վրաստանը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Իրանը` նոյնպէս: Այսպիսով, ստացւում է, որ Էրդողանը ստիպւած է մտնել այնտեղ, որտեղ նա չպէտք է մտնի,եւ նա դա հոյակապ հասկանում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։