Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 06 Նոյեմբերի 2017 11:50

«Addustour». «ԴԱԷՇ-ի պարագլուխ ալ Բաղդադին Իրաքից փախել է Սիրիա»

ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադին ներկայում գտնւում է Սիրիայում: Այդ մասին, նոյեմբերի 5-ի երեկոյեան յայտնել է «Addustour» եգիպտական թերթը՝ յղում անելով իրաքեան հետախուզական տւեալներին:

«alikonline.ir» - ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման պարագլուխ Աբուբաքր ալ Բաղդադին ներկայում գտնւում է Սիրիայում: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, նոյեմբերի 5-ի երեկոյեան յայտնել է «Addustour» եգիպտական թերթը՝ յղում անելով իրաքեան հետախուզական տւեալներին:

Անբարի նահանգի հետախուզութեան աղբիւրի տեղեկատւութեան համաձայն, որը վկայակոչում է հրատարակութիւնը, նոյեմբերի 3-ին «ալ Բաղդադին, օգտւելով դեղնագոյն տաքսիի ծառայութիւններից, Իրաքի Ռաւայի շրջանից (Անբարի նահանգ) տեղափոխւել է Սիրիա», ենթադրաբար, շարժւելով դէպի Դեր Զոր:

Ըստ որում, ինչպէս նշւում է, նա, հասկանալով, որ Ռաւայում հետագայ գտնւելը վտանգաւոր է իր կեանքի համար, որոշել է փախչել եւ յատուկ պնդել է տաքսիի տրամադրումը, որպէսզի աննկատ մնայ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։