Հա

Քաղաքական

07/11/2017 - 11:50

Սաուդական Արաբիա. «Լիբանանի կառավարութիւնը պատերազմ է յայտարարում մեզ»

Սաուդական Արաբիայի Պարսից ծոցի հարցերով պետական նախարար Սամէր ալ Սաբհանը յայտարարել է, որ պաշտօնական Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպէս իրեն պատերազմ յայտարարած պետութիւն:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի Պարսից ծոցի հարցերով պետական նախարար Սամէր ալ Սաբհանը յայտարարել է, որ պաշտօնական Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպէս իրեն պատերազմ յայտարարած պետութիւն: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Al Arabiya»-ն:

«Մենք Լիբանանին վերաբերւելու ենք որպէս պատերազմ յայտարարող երկրի՝ «Հեզբօլլահ» շարժման  գրոհայինների պատճառով»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ Լիբանանի կառավարութիւնը պէտք է իմանայ Սաուդական Արաբիայի համար «Հեզբօլլահ»-ի գրոհայինների ներկայացրած վտանգի մասին:

Ալ Սաբհանի պնդմամբ՝ գրոհայիններն առնչութիւն ունեն Սաուդական Արաբիային սպառնացող բոլոր ահաբեկչութիւններին: Նա շարժմանը մեղադրել է Սաուդական Արաբիա թմրանիւթեր ներկրելու, ինչպէս նաեւ տեղի երիտասարդութեանն ահաբեկչական գործունէութեան մեջ ներգրաւելու փորձերի համար:

Նախարարն ընդգծել է, որ Ռիադն ակնկալում է՝ Լիբանանի կառավարութիւնը կարող է զսպել «Հեզբօլլահ»-ի ագրեսիան:

Ալ Սաբհանը շարունակել է՝ նշելով, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել, որպէսզի այդպիսով կենտորնացնի լիբանանցիների ուշադրութիւնը խնդրի վրայ:

Յիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Ռիադում գտնւելու ժամանակ յայտարարել է հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելոյթում արդէն նախկին վարչապետն ասել է, որ «Հեզբօլլահ»-ն ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել է, որ իր դէմ մահափորձ է նախապատրաստւում:

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը յայտարարել է, որ կը սպասի Հարիրիի հայրենիք վերադառնալուն ու բացատրութիւն կը պահանջի հրաժարականի համար: Մինչդեռ «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահն ասել է, որ վարչապետի հրաժարականի պատճառները պէտք է փնտրել հէնց Սաուդական Արաբիայում: Նասրօլլահի կարծիքով՝ Սաուդական Արաբիան ստիպել է վարչապետին հրաժարական տալ, ու չի բացառւում, որ նրան բռնի ուժով է պահում երկրում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։