Հա

Քաղաքական

07/11/2017

Սաուդական Արաբիա. «Լիբանանի կառավարութիւնը պատերազմ է յայտարարում մեզ»

Սաուդական Արաբիայի Պարսից ծոցի հարցերով պետական նախարար Սամէր ալ Սաբհանը յայտարարել է, որ պաշտօնական Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպէս իրեն պատերազմ յայտարարած պետութիւն:

«alikonline.ir» - Սաուդական Արաբիայի Պարսից ծոցի հարցերով պետական նախարար Սամէր ալ Սաբհանը յայտարարել է, որ պաշտօնական Ռիադը Լիբանանը դիտարկելու է որպէս իրեն պատերազմ յայտարարած պետութիւն: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ տեղեկացնում է «Al Arabiya»-ն:

«Մենք Լիբանանին վերաբերւելու ենք որպէս պատերազմյհայտարարող երկրի՝ «Հեզբօլլահ» շարժման  գրոհայինների պատճառով»,- ասել է նախարարը՝ յաւելելով, որ Լիբանանի կառավարութիւնը պէտք է իմանայ Սաուդական Արաբիայի համար «Հեզբօլլահ»-ի գրոհայինների ներկայացրած վտանգի մասին:

Ալ Սաբհանի պնդմամբ՝ գրոհայիններն առնչութիւն ունեն Սաուդական Արաբիային սպառնացող բոլոր ահաբեկչութիւններին: Նա շարժմանը մեղադրել է Սաուդական Արաբիա թմրանիւթեր ներկրելու, ինչպէս նաեւ տեղի երիտասարդութեանն ահաբեկչական գործունէութեան մեջ ներգրաւելու փորձերի համար:

Նախարարն ընդգծել է, որ Ռիադն ակնկալում է՝ Լիբանանի կառավարութիւնը կարող է զսպել «Հեզբօլլահ»-ի ագրեսիան:

Ալ Սաբհանը շարունակել է՝ նշելով, որ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին օրերս հրաժարականի դիմում է ներկայացրել, որպէսզի այդպիսով կենտորնացնի լիբանանցիների ուշադրութիւնը խնդրի վրայ:

Յիշեցնենք, որ Հարիրին նոյեմբերի 4-ին Ռիադում գտնւելու ժամանակ յայտարարել է հրաժարականի մասին: Իր հեռուստատեսային ելոյթում արդէն նախկին վարչապետն ասել է, որ «Հեզբօլլահ»-ն ու Իրանն ապակայունացնում են իրավիճակը Լիբանանում: Բացի այդ, Հարիրին ասել է, որ իր դէմ մահափորձ է նախապատրաստւում:

Լիբանանի նախագահ Միշէլ Աունը յայտարարել է, որ կը սպասի Հարիրիի հայրենիք վերադառնալուն ու բացատրութիւն կը պահանջի հրաժարականի համար: Մինչդեռ «Հեզբօլլահ»-ի առաջնորդ Սէյէդ Հասան Նասրօլլահն ասել է, որ վարչապետի հրաժարականի պատճառները պէտք է փնտրել հէնց Սաուդական Արաբիայում: Նասրօլլահի կարծիքով՝ Սաուդական Արաբիան ստիպել է վարչապետին հրաժարական տալ, ու չի բացառւում, որ նրան բռնի ուժով է պահում երկրում:

Յարակից լուրեր

  • ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ
    ԱՌԻ-ի հրաւէրով` արցախեան պատուիրակութիւն մը Լիբանան կ՛այցելէ

    Արցախ Ռուց Ինվեսթմընց` ԱՌԻ ընկերակցութեան հրաւէրով, երեքշաբթի Լիբանան ժամանեց Արցախէն ժամանած պատուիրակութիւն մը, որուն մաս կը կազմեն Արցախի Հանրապետութեան տնտեսութեան եւ արտադրական ենթակառուցուածքներու նախարար Լեւոն Գրիգորեան, նախարարի խորհրդական Տիգրան Նաճարեան, Մարտակերտի եւ Կովսականի քաղաքապետներ Միշա Գիւրճեան ու Ռազմիկ Մարգարեան եւ ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի անդամ Վահագն Տատայեան:

  • ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն
    ՀՄԸՄ-ն՝ Լիբանանի բասկետբոլի չեմպիոն

    ՀՄԸՄ Լիբանանի բասկետբոլի խումբը նւաճել է Լիբանանի բասկետբոլի չեմպիոնի կոչումը: 

  • Թել Աւիւն ու Ռիադը փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում
    Թել Աւիւն ու Ռիադը փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում

    Թել Աւիւն ու Ռիադը փորձում են սադրել իրավիճակը տարածաշրջանում:

  • «Ազդակ»-ի խմբագրական. Հակառակ պայմաններուն. Շնորհիւ լիբանանահայութեան
    «Ազդակ»-ի խմբագրական. Հակառակ պայմաններուն. Շնորհիւ լիբանանահայութեան

    Վարագոյրը իջաւ Լիբանանի խորհրդարանական ընտրութիւններուն վրայ, եւ արդէն իսկ ձեւաւորուած կարելի է սեպել նոր խորհրդարանը: Այն նորութիւնները, որ բերին այս ընտրութիւնները, հիմնական քանի մը ուղղութեան կը վերաբերէին, նաեւ հայկական առումով:

    Նախ եւ առաջ անշուշտ նոր ընտրակարգը: Ընտրական նոր օրէնքի հիման վրայ ձեւաւորուած ընտրակարգը կարելի է ըսել, որ ժողովրդավար կարգերով կառավարուող երկիրներու մէջ եզակի է իր բովանդակութեամբ:

  • Մեր ձգտումը լինելու է համայնքի հզօրացումը, ինքնութեան պահպանումն ու ամրացումը
    Մեր ձգտումը լինելու է համայնքի հզօրացումը, ինքնութեան պահպանումն ու ամրացումը

    Լիբանանեան խորհրդարանի վերընտրւած հայազգի պատգամաւոր Յակոբ Բագրատունին «Ազատութեան» հետ զրոյցում համոզմունք է յայտնել, որ որքան էլ տարբեր լինեն վեց հայազգի պատգամաւորների հայացքներն ու օրակարգը, այդուհանդերձ պէտք է ջանք գործադրեն եւ մէկ թիմ դառնան՝ հայ համայնքին յուզող խնդիրները առաջ մղելու համար: 

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։