Հա

Քաղաքական

07/11/2017

«New Eastern Europe». Ադրբեջանի քաղաքացիական հասարակութիւնն աքսորւում է «առգրաււած» պետութիւնից

«New Eastern Europe»-ը հրապարակել է բելգիացի գրող, անկախ հետազօտող Վալենտին Լընթումբուի (Valentin Luntumbue) յօդւածը, որում նշւում է, որ Ադրբեջանում ընդդիմութիւն գոյատեւել է, չնայած նրան, որ քաղաքացիական հասարակութիւնը լուրջ ճնշումների է ենթարկւում։ 

«alikonline.ir» - «New Eastern Europe»-ը հրապարակել է բելգիացի գրող, անկախ հետազօտող Վալենտին Լընթումբուի (Valentin Luntumbue) յօդւածը, որում նշւում է, որ Ադրբեջանում ընդդիմութիւն գոյատեւել է, չնայած նրան, որ քաղաքացիական հասարակութիւնը լուրջ ճնշումների է ենթարկւում։ Տեղեկացնում է «panorama.am»-ը:

«Նրանք ուսումնասիրել են Ուկրայինայի եւ Վրաստանի իրավիճակը եւ նրանց յաջողութիւններից ու սխալներից դասեր քաղել։ Յաջորդ անգամ Իլհամ Ալիեւի իշխանութիւնը կը ցնցւի, եւ նրանք արդէն պատրաստ կը լինեն գործելու։

Լրագրողները, ԶԼՄ-ները, իրաւապաշտպանները եւ քաղաքական ակտիւիստները Ադրբեջանում կամ ճնշումների են ենթարկւում, կամ աքսորւում են, կամ էլ հակառակը նրանց արգելում են երկիրը լքել։ Տեղական տասնեակ խմբեր տարբեր մեղադրանքների դէմ առ դէմ են կանգնել, այդ թւում այնպիսի միջազգային ընկերութիւններ, ինչպիսիք են «Oxfam»-ը եւ «Բաց հասարակութիւն հիմնադրամ»-ը, որոնց բանկային հաշիւներն առգրաւել են, իսկ գրասենեակները՝ փակւել։

Ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան յայտնի անդամները կամ ճաղերի հետեւում են յայտնւում կամ աքսորւում։

Ադրբեջանը «առգրաււած պետութիւն է», մի գաղափար, որը ստեղծւել է Արժոյթի միջազգային հիմնադրամի կողմից կոռուպցիան ձեւակերպելու համար։ Դա նշանակում է, որ բոլոր որոշումները եւ պետական ապարատն օգտագործւում է անհատական շահերի համար եւ օլիգարխների փոքր կաստայի հարստացման համար։ 

Նաւթից ու գազից եկող եկամուտները, այնուամենայնիւ, ոչ ոքի օգուտ չի բերում, միայն Ալիեւի կլանին եւ փողերի լւացման սխեմային։ Ներկայումս, այստեղ միջին ամսեկան աշխատավարձը կազմում է 515 մանաթ (270 եւրօ), ինչը ցածր է Վրաստանի եւ Հայաստանի համեմատ»,- գրել է վերջինս։

Բելգիացի անկախ հետազօտողը Վրաստանում հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակութեան անդամների հետ։ 

Նա այնտեղ հանդիպել է Ազատ տնտեսութեանն աջակցութեան հանրային միաւորում ՀԿ-ի ղեկավար Զոհրաբ Իսմայիլիի հետ, ով Վրաստան է աքսորւել 2014 թւականին։ Իսմայիլը նշել է, որ Ադրբեջանը ոչ թէ պետութիւն է, այլ մաֆիա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։