Հա

Քաղաքական

08/11/2017 - 11:30

Մոգերինի. «Կոնգրեսը մտադիր է պահպանել Միջուկային գործարքը»

Վաշինգտոնում, Ամերիկացի օրէնսդիրների հետ ունեցած հանդիպումից յետոյ, ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, թէ Կոնգրեսում մտադիր են պահպանել Իրանի հետ կնքւած Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

«alikonline.ir» - Վաշինգտոնում, Ամերիկացի օրէնսդիրների հետ ունեցած հանդիպումից յետոյ, ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կարծում է, թէ Կոնգրեսում մտադիր են պահպանել Իրանի հետ կնքւած Միջուկային համապարփակ համաձայնագիրը:

Այս մասին ըստ «BBC»-ի՝ նա յայտարարել է նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած մամլոյ ասուլիսի ժամանակ. «Յստակ ազդանշաններ նկատեցի, որոնք վկայում էին այն մասին, թէ նրանք ցանկանում են պահպանել Միջուկային գործարքի հետ կապւած ԱՄՆ-ի պարտաւորութիւնները»,- ասել է Մոգերինին:

Նշենք, որ Թրամփի վարաչակազմի ներկայացուցիչների եւ ամերիկացի օրէնսդիրների հետ հանդիպման ժամանակ եւրոպացի աւագ դիւանագէտը նշել է, որ ԵՄ-ն ցանկանում է, որ ԱՄՆ-ն հաւատարիմ մնայ Միջուկային գործարքին. «Անվտանգութեան տեսանկիւնից Գործարքի ամբողջական իրագործումը բխում է ԵՄ-ի շահերից»,- յայտնել է նա՝ միեւնոյն ժամանակ յստակեցնելով, որ փաստաթուղթը վերանայման ենթակայ չէ:

«Եթէ դրա մի մասը վերանայման ենթարկւի, ապա անհրաժեշտ կը լինի այն ամբողջութեամբ վերանայման ենթարկել: Միջուկային գործարքի որեւէ բաժնի մասին նոր բանակցութիւնների անցկացումն անհնար է»,- ընդգծել է Մոգերինին:

ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան եւ անվտանգութեան հարցերով գերագոյն յանձնակատարն անդրադարձել է նաեւ Մերձաւոր Արեւելքի ճգնաժամային իրավիճակին եւ Թեհրանի ու Ռիադի սրւած յարաբերութիւններին:

Նա նշել է, որ այն յղի է վտանգաւոր հետեւանքներով, որի բացասական ազդեցութիւնը կարող է տարածւել տարածաշրջանի սահմաններից դուրս եւս:

Մոգերինին նշել է, որ ԵՄ-ն տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան պահպանման կողմնակիցն է, եւ պաշտօնական Բրիւսելի անունից կողմերին կոչ է արել ցուցաբերել խոհեմութիւն եւ փորձել հասնել գոնէ «նւազագոյն համաձայնութեան», որը կը նապաստի տարածաշրջանում խաղաղութեան պահպանմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։