Հա

Քաղաքական

08/11/2017 - 12:20

Իրաքի վարչապետ. «Եթէ քրդական «փեշմարգա»-ն նախայարձակ լինի, ապա ոչ միայն կը պարտւի, այլեւ որեւէ ապահով թաքստոց չի գտնի»

Իրաքի վարչապետ Հէյդեր ալ Էբադին յայտարարել է, որ եթէ քրդական «փեշմարգա» ուժերը նախայարձակ լինեն, ապա ոչ միայն կը պարտւեն, այլեւ որեւէ ապահով թաքստոց չեն կարողանայ գտնել Իրաքի տարածքում:

«alikonline.ir» - Իրաքի վարչապետ Հէյդեր ալ Էբադին յայտարարել է, որ եթէ քրդական «փեշմարգա» ուժերը նախայարձակ լինեն, ապա ոչ միայն կը պարտւեն, այլեւ որեւէ ապահով թաքստոց չեն կարողանայ գտնել Իրաքի տարածքում: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է «Sputnik»-ի թուրքական ծառայութիւնը:

Էբադին շեշտել է, որ որոշ ժամանակ առաջ վիճելի տարածքներում իրենց իշխանութիւնը հաստատած քրդական ուժերն այստեղ իրենց դիրքերն էին ամրապնդել երբեմն ուժի կիրառմամբ, երբեմն էլ օգտւելով երկրի անկայուն վիճակից ու տւեալ տարածքներում որեւէ ուժի գերակայութեան բացակայութիւնից:

«Իրաքեան Քուրդիստանի իշխանութիւնները պէտք է կարողանային ղեկավարել «փեշմարգա»-ին, բայց չեն կարողանում», - յաւելել է Իրաքի վարչապետը՝ նշելով, որ այժմ վիճելի տարածքների մեծ մասն իրենց ձեռքում է:

Օրեր առաջ Իրաքի խորհրդարանը նոր որոշում է ընդունել Քիրկուկի եւ այլ վիճելի տարածքների հետ կապւած: Ըստ ընդունած որոշման՝ Իրաքի բանակից բացի որեւէ այլ ռազմական ուժ իրաւունք չունի մուտք գործել կամ դիրքեր հաստատել տվյալ շրջաններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։