Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 08 Նոյեմբերի 2017 08:35

Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դէմ բողոք ներկայացնել

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դէմ բողոք ներկայացնել:

«alikonline.ir» - Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է ՄԻԵԴ-ում Ադրբեջանի դէմ բողոք ներկայացնել:

«Ինչքան լաւն են իմ Մոսկւայի, Լոնդոնի, Թել Աւիւի, Կիեւի ադրբեջանցի ընկերները, այնքան տհաճ է այդ պետութիւնը: Մենք մօտաւորապէս 1-1.5 ամսից կը յիշենք նրանց մասին, երբ իմ բողոքը հանսի Ստրասբուրգ ՄԻԵԴ-ին»: Ըստ «news.am»-ի՝ «puerrtto.livejournal.com»-ում գրել է բլոգերը:

Լապշինը նաեւ նշել է, որ «վրդովւելով նրանից, որ ՌԴ-ն իմ Բաքւում գտնւելու ժամանակ պաշտպանում էր իմ իրաւունքները, Ադրբեջանի իշխանութիւններն իրենց ադրբեջանալեզու լրատւամիջոցներով սկսել էին ցեխ նետել Ռուսաստանի ղեկավարութեան վրայ:

Սկզբում վիրաւորում էին ԱԳՆ-ի մամուլի ծառայութեան ղեկավար Մարիա Զախարովային:

Այժմ հասել են ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լավրովին՝ նրան բառացի «Ռուսաստանի հայկական արտաքին գործերի նախարար» անւանելով»:

2016 թւականի վերջում Լապշինը Ադրբեջանի խնդրանքով Մինսկում ձերբակալւել էր: Ադրբեջանը նրան առանց Բաքւի հետ համաձայնեցնելու ԼՂ այցելութեան համար սեւ ցուցակում էր ընդգրկել:

Սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել:

Միաժամանակ պարզւել է, որ բանտում Լապշինին քիչ էր մնում ինքնասպանութեան հասցնէին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։